Բաժիններ՝

ԻՊ-ի վերահսկողության տակ է անցել Սիրիայի տարածքի կեսից ավելին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» արմատական խմբավորման հաղթարշավը շարունակվում է Սիրիայում ու Իրաքում:

ԻՊ-ի զինյալները Սիրիայում գրավել են ռազմավարական կարևորություն ունեցող Պալմիրա քաղաքը, որով և ԻՊ-ի վերահսկողության տակ է հայտնվել Սիրիայի տարածքի կեսից ավելին:

Չնայած նրան, որ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքը Սիրիայի տարածքում ԻՊ-ի դիրքերին հասցնում է ավիահարվածներ, այնուամենայնիվ, դա բավարար չեղավ՝ ԻՊ-ի առաջխաղացումը կանգնեցնելու համար:

Քոբանիից նահանջելուց ամիսներ անց ԻՊ-ը վերսկսել է իր առաջխաղացումը Սիրիայի ու Իրաքի տարածքներում: ԻՊ-ի զինյալներին հաջողվել էր շաբաթվա սկզբին գրավել Իրաքի արևմուտքում գտնվող Անբար նահանգի վարչական կենտրոն Ռամադի քաղաքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս