Լյարդի «բարեկամներն ու թշնամիները»
Շատերին է հուզում այն հարցը, թե ինչպես լյարդը պաշտպանել անակնկալ կամ սխալ կենսակերպի հետևանքով ի հայտ եկած «ավերածություններից»:
Լյարդն աշխատում է վակուումի նման: Այն սպունգի պես իր մեջ է ներծծում բոլոր օգտակար և թունավոր նյութերը: Ճիշտ աշխատանքի դեպքում նրա մակերեսը միշտ մաքուր և փայլուն է լինում, չնայած որ չնչին թունավորումներն անգամ ի վիճակի են այն փոփոխության ենթարկել անճանաչելիության աստիճանի: Լյարդի հիմնական ֆունկցիան մարսողությունն ու թույներից արյան ֆիլտրումն է: Այն նաև նպաստում է օրգանիզմում սննդարար նյութերի վերափոխմանն ու տեղաբաշխմանը: Լյարդի համար շատ օգտակար է սննդակարգում անընդհատ ընդգրկել բջջանյութի բարձր պարունակությամբ մթերքներ, ինչպես նաև համեմունքներ, ինչպիսիք են դարչինը, քրքումը, որոնք շատ լավ մաքրում են լյարդը:
Հարկավոր է խուսափել տապակած և ճարպոտ սննդից, ծխեցրած, թթու դրած ու աղի մթերքներից, ինչպես նաև աղանդերից և շաքարի բարձր պարունակությամբ մթերքներից:
Ահա լյարդի համար օգտակար մթերքների ցանկը՝
1. Խնձոր
Հարուստ է պեկտիններով: Օրական 2 խնձոր ուտելը պարտադիր է:
2. Նարնջագույն բանջարեղեն, հատկապես դդում և գազար:
Կարելի է նաև պղպեղ և լոլիկ: Դդումն ընդհանրապես իրավամբ ամբողջովին համարվում է լյարդի համար լավագույն մթերքը:
3. Բազուկ
Ավելացրեք ապուրների և աղցանների մեջ: Կարելի է նաև խաշել 2-3 բազուկ, ստացված թուրմը քամել և խմել օրական 2 անգամ ուտելուց առաջ՝ 0,5 բաժակ:
4. Բանան
Կալիումի աղբյուր է, որն անհրաժեշտ է լյարդին, բայց ոչ մեծ քանակությամբ:
5. Ցիտրուսային մրգեր
Հայտնի փաստ է, որ ցիտրուսայինները հարուստ են C վիտամինով, որը գործում է ինչպես բնական հակաօքսիդանտ: Մաքրում են լյարդը և նրա հյուսվածքները:
6. Նուշ
Պարունակում է մեծ քանակությամբ արգինին ամինաթթուն, որը նպաստում է դետոքսիկացիային: Այդ պատճառով էլ նուշն օգտակար է լյարդը մաքրելու համար: Ընկույզի այս տեսակը հարուստ է նաև օմեգա-3 ճարպոտ ամինաթթվով և գլուտատիոնով, որոնք տարբեր կերպ են ազդում, բայց արդյունքում՝ օրգանները մաքրում են բնական եղանակով:
7. Քրքում (Куркума, Cúrcuma)
Գիտական հետազոտությունների համաձայն՝ այս բույսը պարունակում է այնպիսի նյութեր, ինչպիսիք են բորնեոլը, թուրմերոնը, էվենգոլը և սրճաթթուն: Սրանք բարձրացնում են լյարդի պաշտպանական ֆունկցիաները, մաքրում են այն թույներից և նպաստում վերջինիս առողջացմանը: Քրքումը նաև լավացնում է մարսողությունը: Ավելացրու քրքումը սննդակարգիդ մեջ՝ դեղնախտից, ցիռոզից և լյարդի այլ վտանգավոր հիվանդություններից խուսափելու համար:
8. Չրեր՝ չամիչ, սալորաչիր և ծիրանաչիր:
Հայտնի, որ լյարդը քաղցր սիրում է, բայց այս տեսակի քաղցրը շատ ավելի օգտակար է:
9. Վարսակի և հնդկաձավարի շիլաներ:
Այս շիլաներն առավոտյան ուտելը պարզապես պարտադիր է:
10. Սոխ
Արցունքաբեր այս բանջարեղենը ոչնչացնում է քաղցկեղային բջիջները: Սրա պարբերական օգտագործման դեպքում օրգանիզմը պաշտպանում եք լյարդի և հաստ աղիի քաղցկեղից:
11. Քունջութի սերմեր
Պարունակում է սեզամին նյութը, որը լյարդը պաշտպանում է թթվայնացնող վնասվածքներից:
12. Ձիթապտղի յուղ
Ձիթապտղի բնական յուղը լյարդի հյուսվածքները պաշտպանում է քայքայումից այնպես, ինչպես կտավատի սերմը, քանի որ նրանք ձևավորում են լիպիդային բազա, որը ներծծում է թույները և դրանք դուրս բերում լյարդից: Բացի դրանից, ձիթայուղը կանխում է նաև անոթային և ուռուցքային հիվանդությունները:
13. Կանաչ լոբի և ոսպ
Մեծ քանակությամբ սպիտակուցների գործածումը բարերար ազդեցություն չի գործում լյարդի վրա, իսկ լոբին և ոսպը պատկանում են հեշտ յուրացվող սպիտակուցների թվին: Այդ պատճառով երբեմն միսը փոխարինեք վերոբերյալ մթերքներով:
14. Սխտոր
Հարուստ է ալլիցինով և սելենով, որոնք կատարյալ են լյարդը մաքրելու և առողջացնելու համար: Բացի դրանից՝ սխտորը օգնում է կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, բարելավել արյան շրջանառությունը և բարձրացնել օրգանիզմի պաշտպանական հատկությունները: Ցանկալի է օգտագործել թարմ սխտոր:
14. Բրոկկոլի, սպիտակագլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, բրյուսելյան կաղամբ: Նպաստում են լյարդի նորմալ աշխատանքին և օրգանիզմից թույների դուրսբերման ակտիվ մասնակից են:
15. Ռեհան
Կարգավորում է օրգանիզմի մետաբոլիկ պրոցեսները: Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում օգտագործել արյունը մաքրել ցանկացողներին:
16. Մաղադանոս
Մաղադանոսն օգնում է պայքարել լյարդի գործունեության խանգարումների դեմ: Հարուստ է A, C, P, B12 վիտամիններով:
17. Կարմիր մրգեր և բանջարեղեն
Կարմիր և նարնջագույն մրգերն ու բանջարեղենը պարունակում են լյարդի նորմալ աշխատանքի համար շատ կարևոր A վիտամին: Այն առկա է գազարի, բազուկի, ծիրանի մեջ: B2 վիտամին կա դեղձի, տանձի, սպանախի մեջ: Դդումը պարունակում է հազվագյուտ T վիտամինը, որն օգնում է յուրացնել ծանր սնունդը՝ այդպիսով բեռնաթափելով լյարդը:
18. Անյուղ կաթնաթթվային մթերքներ՝ թթվասեր, մածուն, կեֆիր, կաթնաշոռ:
Կարելի է համադրել կտավատի սերմերի հետ: Սերմերը պետք է աղալ և առավոտյան օգտագործել հետևյալ սխեմայով՝
1-ին շաբաթ՝ 1թ/գ կտավատի սերմ + 100 գ անյուղ մածուն, կաթնաշոռ, կեֆիր:
2-րդ շաբաթ՝ 2թ/գ կտավատի սերմ + 100 գ անյուղ մածուն, կաթնաշոռ, կեֆիր:
3-րդ շաբաթ՝ 3թ/գ կտավատի սերմ + 100 գ անյուղ մածուն, կաթնաշոռ, կեֆիր:
19. Անյուղ տավարի միս և թռչնամիս ու ձուկ:
20. Լյարդի հիվանդությունները կանխող և բուժող թուրմեր և հյութեր, մասնավորապես՝ մասուրի թուրմ:
- 200 գ գազարի, 150 գ նեխուրի և 50 գ մաղադանոսի թարմ հյութերը խառնել իրար ու խմել սոված փորին ամեն առավոտ՝ 1 ամսվա ընթացքում:
Հայտնի միջոց է նաև եգիպտացորենի մազմզուկների թուրմը, որը պետք է խմել մոտ 6 ամիս:
Լյարդի համար վնասակար սննդամթերք
1. Ալկոհոլ
2. Արագ սնունդ (ֆասթֆուդ)
3. Կարագ, բադ, խոզի միս, սալ: Այս մթերքները պարունակում են լյարդը ծանրաբեռնող հագեցած ճարպեր
4. Քաղցրեղեն և խմորեղեն: Վտանգավոր են, որովհետև պարունակում են տրանսճարպեր
5. Թթու հատապտուղներ և կանաչեղեն
6. Ծխեցրած և աղի մթերքներ և թթվեղեն
7. Թունդ սև թեյ
8. Համեմունքներ
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ