Բաժիններ՝

Մոսկվայի «Բայազետ» ռեստորանում սպանվել է 36-ամյա տղամարդ

Российская Газета‎-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի հարավում գտնվող «Բայազետ» ռեստորանում սպանվել է 36-ամյա տղամարդ: Ենթադրվում է, որ կրակողը Հայաստանի քաղաքացի է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը:

Միջադեպը գրանցվել է մայիսի 20-ին, ժամը 23:20-ին: Ոստիկանության տվյալներով՝ անհայտ անձը, ով ենթադրաբար Հայաստանի քաղաքացի է, կրակել է 36-ամյա տղամարդու վրա, ով ժամանել էր Կալուգայի մարզից:
Տուժածը լրջորեն վիրավորվել է կրծքավանդակի շրջանում, ինչից հետո նա մահացել է: Ոստիկանները միջոցներ են ձեռնարկել հանցագործին գտնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031