
Ձվարանների քաղցկեղ

Քաղցկեղի մյուս բոլոր տեսակներից զատ, մահացության դեպքերն ավելի հաճախ լինում են քաղցկեղի այս տեսակի պատճառով: Բժիշներն անընդմեջ խորհուրդ են տալիս կանանց հետևել իրենց առողջությանն ու կանոնավոր կերպով այցելել բժիշկներին:
Ռիսկային գործոնները
Ըստ healthyfoodstar.com-ի՝ ձվարանների քաղցկեղի պատճառները դեռևս անհայտ են: Այս հիվանդության ի հայտ գալու հիմնական պատճառները կարող են լինել տարիքը, ժառանգականությունը, կանանց վերարտադրողական ֆունկցիայի խախտումը, շրջակա միջավայրի ազդեցությունը, հորմոնային թերապիաները և այլն:
Նախանշաննեը
Քաղցկեղի այս տեսակը համարվում է ամենալուռը, քանի որ գրեթե միշտ ընթանում է առանց նախանշանների, դրանք ի հայտ են գալիս միայն այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն զարգացել է: Ամենատարածված նախանշաններն են՝ չափազանց շատ քրտնարտադրությունը, քաշի հանկարծակի կորուստ, կծկումները, հաճախակի միազարձակումը, հաճախակի հոգնածությունը, արտասովոր արյունահոսություն, փորլուծություն և սրտխառնոց:
Կանխարգելում
Մահացության դեպքերն ավելի հաճախ լինում են ձվարանների քաղցկեղի պատճառով, քանի որ այն շատ ուշ է հայտնաբերվում: Գինեկոլոգի մոտ հետազոտվող կանանց տոկոսային հարաբերությունը ցածր է, և շատ հաճախ կանայք բժշկի են դիմում միայն այն դեպքում, երբ դանակը ոսկորին է հասնում: Այս քաղցկեղը հնարավոր է բուժել միայն հիվանդության նախնական փուլում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը