Բաժիններ՝

Մեզ հաջողվել է բարելավել Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի տեքստը. Պորոշենկո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի դիվանագետներին հաջողվել է վերջին օրվա ընթացքում բարելավել հռչակագրի տեքստը, որն ընդունվել է Ռիգայի գագաթաժողովի արդյունքներով:

Այս մասին հայտարարել է Ռիգա ժամանած Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով մասնակցելու է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին.

«Մեզ հաջողվել է շատ բան փոխել երեկ երեկոյան ու այսօր առավոտյան: Համառորեն աշխատել է արտգործնախարարը (Պավել Կլիմիկին)»:

Պորոշենկոն ակնկարկել է, որ եվրոպական կողմը փորձել է Ուկրաինային պարտադրել անընդունելի փոխզիջում. «Հռչակագիրը միշտ էլ փոխզիջում է, սակայն կան որոշակի բաներ, որոնց շուրջ մենք չգնացինք փոխզիջումների»:

Սրանից առաջ հաղորդվել է, որ Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել հռչակագրի նախագիծը, քանի որ դրանում եղել է «Ղրիմի բռնազավթում» արտահայտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս