Բաժիններ՝

ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդը Կոնգրեսում ելույթ է ունեցել գրեթե 11 ժամ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ, հանրապետական Ռենդ Փոլը ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատում` Սենատում, ունեցել է գրեթե 11-ժամանոց ելույթ:

Նրա ելույթն ուղղված է եղել Հայրենասիրական ակտի գործողությունների երկարաձգման դեմ: Դաշնային այդ օրենքն ընդունվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո և իշխանություններին ընձեռում է քաղաքացիներին վերահսկելու լայն լիազորություններ:

Դա մասնավորապես վերաբերբվում է հեռախոսազրույցների գաղտնալսմանն ու էլեկտրոնային փոստի վերահսկամնը: Կոնգրեսը Հայրենասիրական ակտի երկարաձգման հարցը պետք է դիտարկի մինչև հունիսի 1-ը, երբ կսպառվի իր գործողությունների ժամկետը:

Քենթուքի նահանգի սենատոր Փոլի ելույթը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը մոտ 13.20-ին և ավարտվել է ժամը 23.50-ին: Սակայն նա չի կարողացել գերազանցել Հարավային Կարոլինայի նահանգի սենատոր Սթրոմ Թերմոնդի (մահացել է 2003 թվականին) ռեկորդը:

1957 թվականին Թերմոնդը ելույթ է ունեցել ավելի քան 24 ժամ` փորձելով թույլ չտալ ամերիկացիների տարբեր խմբերի համար ընտրական իրավունքների հավասարությանն առնչվող օրինագծի ընդունումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս