Բաժիններ՝

ԱՄՆ-ը Հունաստանից պահանջել է աջակցել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Հունաստանից պահանջել է աջակցել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին: Այս մասին երեկ Պենտագոնի ղեկավարի տեղակալ Քրիստին Վորմուտի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը.

«Նա (Վորմուտ) ինձ հարց ուղղեց պատժամիջոցների երկարաձգման մասին և, մասնավորապես, Ղրիմի հետ կապված: Ես բացատրեցի, որ Ուկրաինայի խնդիրը զգայուն հարց է Հունաստանի համար, քանի որ Մարիուպոլում ու նրա շրջակայքում բնակվում է 300.000 հույն, որոնք իրենց անվտանգ են զգում Ուղղափառ եկեղեցու հարևանությամբ»:

Կամենոսը հավելել է, որ Վորմուտին բացատրել է նաև, որ Ռուսաստանը Հունաստանի համար դաշնակից է, որ երկու երկրներին, ի թիվս այլ բաների, միմյանց են կապում ընդհանուր կրոնն ու տնտեսական հարաբերությունները.

«Պատժամիջոցներից Հունաստանի կրած կորուստները մեկ տարում կազմել են մոտ 4 միլիարդ եվրո: Մեզ մոտ Ռուսաստանից տարեկան ժամանում է 1.5 միլիոն զբոսաշրջիկ, մենք գյուղատնտեսական արտադրանք ենք արտահանում (Ռուսաստան)»: Կամենոսի խոսքերով՝ ԵՄ-ն չի փոխհատուցում հույն ֆերմերների կրած կորուստները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս