Կատարելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածների պահանջը, կառավարությունն իր այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել ՀՀ 2014թ. պետբյուջեում, փոփոխություն և լրացում՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում:
Այսօր Հայաստանում առաջին անգամ կայացավ Սմարթ մրցույթը և IBM մենթորության օրը, որի ժամանակ մրցույթի առաջին փուլի արդյունքում հաղթող ճանաչված 6 մասնակից թիմերը, որոնք ընտրվել էին 15 մասնակիցներից ստացան մենթորություն IBM-ի, ինչպես նաև Հայաստանի Գրանատուս Վենչուր ֆոնդի, Ամերիկյան համալսարանի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի առաջատար մասնագետներից:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ:
Ամեն ինչ սկզբից պիտի արվեր: Ի սկզբանե սիրիահայությունը պետք է չեզոք կեցվածք որդեգրեր: Դեպքերը սկսելուց մեկուկես տարի հետո Սիրիայի Հայոց առաջնորդարանը հայտարարեց, որ սիրիահայությունը չեզոք է, բայց հայտարարությունը մի բան է, իսկ իրականությունը` մեկ այլ բան:
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության վաղվա լուռ ակցիան, ըստ ամենայնի, չափազանց կարևոր է: Անկեղծ ասած, արդեն դժվար է ասել՝ հատկապես ո՞ւմ համար՝ պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարողների՞, թե՞ այդ համակարգը նրանց պարտադրող վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ամբողջ իշխանության:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է սիրիահայերին և հատկապես Քեսաբի բնակիչներին աջակցելու քայլերին:
Բանաձևին դեմ են քվեարկել Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն:
ՀՀ կառավարության 2013թ. հունիսի 20-ի որոշմամբ Բելառուսի Հանրապետությունից տրակտորներ և հարակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամին է փոխանցվել 900 մլն դրամ, որով ներկրվել է 100 տրակտոր և 125 միավոր հարակից սարքավորում: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ներկրել ևս 100 տրակտոր, կոմբայններ և սարքավորումներ, ուստի նշված գումարը վերադարձնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014թ. նոյեմբերի 1-ը:
Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է Մաքսային միությանն անդամակցելու պետական քաղաքականություն, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ագրոարդյունաբերության ոլորտի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրությանը:
Բարբարոսութան և բռնության թիրախը 75-ամյա Զինաիդա Գյոզալյանն էր, որինկատմամբ ԴԱՀԿԾ աշխատակիցները, մի խումբ՝ չգիտես ինչի վրա հրճվող ոստիկանի համազգեստ և ուսադիր կրող «միլիցաներին» անտարբերությունից օգտվելով, սկսեցին հրել-քաշքշել այդ տարեց կնոջը:
Մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Քսավիե Մյուսկայի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստը սկսել է ճանապարհային երթևեկության կանոնների համար կիրառվող տուգանքների և դրանց շուրջ առաջացած խնդիրների քննարկումից.
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ հակադարձեց Ն. Զոհրաբյանին՝ ասելով. «Այլընտրանք ներկայացնող իմ գործընկերը խոսում է լկտիության, ցինիզմի մասին: Երբ ինքը լրագրող էր աշխատում, կարծում եմ, այդ լկտիության և ցինիզմի վառ դրսևորումն ինքն իր մաշկի վրա լավ զգացել է: Թե ում մասին է խոսքը՝ թող դրա մասին ինքը խոսի»:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննության է առել «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են անցնել երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերին:
Պարոն Աշոտյանին թվում է, թե կարող է գալ այս ամբիոնից, փայլուն վեղար հագած հրեշտակի կերպարով, ինչպես ինքն էր երեկ ասում այս ամբիոնից, թևածել ԱԺ դահլիճում: Ո՛չ, պարոն Աշոտյան: Ամեն անգամ, երբ դուք փորձեք այդպիսի հրեշտակային կերպարով թևածել ամբիոնում, իմ հարցադրումներով ես նորից ձեզ իջեցնելու եմ պարկետի վրա:
ՀՀ կառավարության ս.թ. մարտի 27-ի նիստի որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, վերջինիս միացվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն:
Այսօր հրավիրված ասուլիսում «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ Դավիթ Մանուկյանը, Գրիգոր Պետրոսյանը, Արսեն Բաղդասարյանը և Սևակ Ծատուրյանը խոսեցին մարտի 28-ին Սահմանադրական դատարանի դիմաց կայանալիք «Լուռ» ակցիայի մասին։
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցում ակնակալում է ՍԴ որոշում, ուրիշ ոչինչ։
Ամիրյան փողոցի պետական կարիքների համար իրացված տարածքի բնակիչները՝ 23 ընտանիք, արդեն 9 տարի է` սպասում են իրենց բնակարաններին, սակայն շենքի միայն արտաքին պատերն են կանգնեցված։
Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ Հայաստանը մարտի 27-ին ձեռնպահ է քվեարկելու ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացրած բանաձևին՝ Ղրիմի հանրաքվեն չճանաչելու վերաբերյալ:
Ուկրաինայի հայ համայնքի նախագահի տեղակալ Մերի Հակոբյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, թե հստակ չի կարող պնդել, որ Ղրիմի բոլոր հայերը «կողմ» են քվեարկել ՌԴ կազմի մեջ մտնելու հարցին:
Ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի դատավարության ընթացքում հերթական սենսացիոն բացահայտումն է տեղի ունեցել։ Մասնավորապես, պարզվել է, որ սույն քրեական գործում տուժող չկա։
«ՀԺ»-ն գրում է. Նախօրեին մեր հրապարակումներից մեկում հղում անելով pskov. ru պարբերականին՝ հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը մարտի 24-ին Պսկովի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Սնդրեյ Տուրչակի է հետ հանդիպման ընթացքում շնորհավորել է բոլոր ոուսներին Ղրիմի Ռուսաստանի կազմ վերադառնալու կապակցությամբ։
Ինչպե՞ս մարդը կարող է խոսել կրթության, մտագործունեության կարևորության մասին և ինտեգրվել մի քաղաքական-քաղաքակրթական տարածքի, որի բուհերը տեղ չեն գտնում աշխարհի լավագույն կրթական հաստատությունների անգամ 20-յակում:
Համաշխարհային բանկը հայտարարել է, որ Ղրիմի անեքսիան կարող է հանգեցնել Ռուսաստանի տնտեսության անկմանը:
Ակտիվիստները կարծում են, որ նախարարը կաշառակեր է, դիմում են դատարան, ինչպես որ նախարարը՝ եթե վիրավորվում է, եթե իրեն «կաշառակեր» են անվանում ու գետի աղտոտված ջուր են հյուրասիրում:
Դժվար է պատկերացնել, որ ոչ այնքան վաղուց համակարգչները մի ամբողջ սենյակ էին գրավում և օգտագործվում էին միայն հիմնարկներում ու գիտական հաստատություններում: Վերջին տասնամյակների ընթացքում, էլեկտրոնային սարքերի չափերը զգալիորեն նվազել են, ավելին՝ ներխուժել են մեր առօրյա ու մեծապես փոխել դրա ընթացքը:
2014 թ. մարտի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7.5%:
Հայաստանում հանքաարդյունաբերության մեծ ներուժ կա, բայց այն դեռ հայտնի չէ որպես ներդրումների համար նպաստավոր երկիր: Այս մասին այսօր «Պատասխանատու հանքաարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ժամանակ ասել է միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչ Ֆերնարդո Ռուիս-Միերն