Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդավան ներկայացրել են ԵՄ-ին անդամակցելու խորհրդանշական հայտեր

Լատվիական Delfi պորտալի փոխանցմամբ՝ Վրաստանի, Մոլդավայի ու Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ԵՄ-ի հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնին են հանձնել ԵՄ-ին անդամակցելու հայտով խորհրդանշական նամակը:

Խորհրդանշական հայտ-նամակները ստորագրել են այդ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նրանք եվրահանձնակատարին նամակը հանձնելիս հայտարարել են, որ այդպիսով արտահայտոմ են ԵՄ  անդամ երկիր դառնալու ցանկություն և ցանկանում են, որ ընդունվի ԵՄ-ի ընդլայնման մասին ռազմավարական որոշում, որ իրենք ցանկանում են լինել ԵՄ երկրների ընտանիքում:

Ընդունելով նամակները՝ Յոհաննես Հահնը հայտարարել է, որ դրանք իր հետ կտանի Բրյուսել և կհանձնի Եվրոպական հանձնաժողովին:

Տեսանյութեր

Լրահոս