Դալայ Լամայի կյանքի 18 կանոնները
1. Ընդունեք ի գիտություն, որ մեծ սերը և մեծ հաջողությունները կապված են մեծ ռիսկի հետ:
2. Երբ Դուք պարտվում եք, չեք կորցնում կուտակված փորձը:
3. Հետևիր հավերժական 3 կանոններին.
Հարգիր ինքդ քեզ: Հարգիր ուրիշներին: Մի խուսափիր քո արարքների պատասխանատվությունից:
4. Հիշեք. միշտ չէ, որ այն, ինչ Դուք ուզում եք, իսկապես Ձեզ պետք է:
5. Հաշվի առեք կանոնները, որպեսզի իմանաք՝ ինչպես դրանք ճիշտ խախտել:
6. Թույլ մի տվեք, որ փոքր վեճը քանդի մեծ ընկերությունը:
7. Եթե սխալվել եք, անմիջապես ամեն ինչ արեք` սխալը շտկելու համար:
8. Երբեմն Դուք պետք է լսեք ինքներդ Ձեզ` միայնության մեջ:
9. Ազատ եղեք, բայց մի խախտեք սահմանները:
10. Հիշեք, որ երբեմն լռությունը լավագույն պատասխանն է:
11. Լիարժեք կյանքով ապրեք, որ ծերության ժամանակ հիշելու բան ունենաք:
12. Սիրո մթնոլորտը Ձեր կյանքի հիմքն է համարվում:
13. Վիճաբանության ժամանակ խոսեք միայն ներկայի մասին, մի մտաբերեք անցյալը:
14. Կիսվեք Ձեր գիտելիքներով: Դա անմահության հասնելու ճանապարհն է:
15. Նուրբ եղեք երկրի հետ: Սիրեք նրան:
16. Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ երբեք չեք եղել:
17. Հիշեք, որ լավագույն հարաբերությունները նրանք են, որոնց ժամանակ յուրաքանչյուր կեսը, ում հետ էլ որ գտնվի, հիշում է մյուսի մասին:
18. Երբեմն պետք է հրաժարվեք նրանից, ինչ ուզում եք, որպեսզի ստանաք այն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը