2015 թվականի նոյեմբերյան հարձակումների մասնակիցներից երկուսը իրաքցիներ են եղել, հայտարարել են ԴԱԻՇ-ի ներկայացուցիչները:
Ոստիկանության Էրեբունու բաժնում 1960 թ. ծնված Ստեփան Խ.-ն հաղորդում էր տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը կոտրելով՝ Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցի թիվ 23/6 հասցեում գործող վուլկանացման կետից գողացել են 50 անվադող և անվահեծեր` պատճառելով 600.000 դրամի նյութական վնաս:
Խալիդա Բուզարը նշել է, որ IFAD-ը կարևորում է Հայաստանի հետ շարունակական համագործակցությունը և նոր ծրագրերի նախաձեռնումը: Հավաստիացնելով, որ կառավարությունը հետևողական է ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ IFAD-ի հետ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան հունվարի 24-25-ը կայցելի Ադրբեջան:
Ինչպես հայտնում է LifeNews-ը, Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել: Վերջին տվյալների համաձայն՝ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը:
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարծում է, որ Իսպանիայի առաջնության տիտղոսը նվաճելու պայքարում կատալոնացիների գլխավոր մրցակիցը հանդիսանում է մադրիդյան «Ատլետիկոն», այլ ոչ թե «Ռեալը»` «կապտանռնագույնների» սկզբունքային մրցակիցը:
Կիևում խոզի գրիպի (А/H1/N1) հետևանքով հունվարի 20-ի դրությամբ մահացել է 7 մարդ: Այս մասին հայտնել է Կիևի սանիտարա-համաճարակաբանության ծառայության գլխավոր վարչության պետ Օլեգ Ռուբան, տեղեկացնում է «Ուկրաինսկիե նովոստին»:
Ժամը 11:40-ի սահմաններում Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն և հայտնել են, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղից ահազանգ է ստացվել հիվանդանոց, որ 2-ամյա մի երեխա արդեն մի քանի օր է՝ ջերմում է և անհրաժշտ է, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց, սակայն, քանի որ ճանապարհն անանցանելի է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վերջապես պետք է հասկանանք, որ քաղաքականությամբ զբաղվել չի նշանակում միմյանց հայհոյել: Ամոթ է: Մենք լուրջ վտանգների առջև ենք կանգնած, ու դրանց հաղթահարման համար իրական համախմբվածություն է անհրաժեշտ: Ովքեր չեն բավարարում այս պահանջներին, ուղղակի պետք է ազնվություն ունենան ու մի կողմ քաշվեն»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ռուսական բիզնեսը «դիմակայել է» Ռուսաստանի տնտեսական ճգնաժամին: Նման կարծիք նա հայտնել է «Ռուսաստանի հիմքերը» կոչվող ֆորումի ժամանակ, հայտնում է Gazeta.ru-ի թղթակիցը:
Առավոտյան իմ կաբինետում նստած սուրճ էի խմում, եկավ Անուշ Հակոբյանն ու ասաց, որ պատրաստվում է հեռանալ Պատկերասրահից: Ասեցի՝ շատ լավ: Ինձ համար էլ նրա այդ որոշումը մեծ անակնկալ էր, բայց ես կարծում եմ, որ ցանկացած հասուն մարդ իրավունք ունի որոշելու և փոխելու իր աշխատանքի վայրը:
Շվեյցարական Դավոսում անցկացվող համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Կլաուս Շվաբը պաշտոնապես հայտարարել է միջոցառման մեկնարկի մասին, հայտնում է RNS-ը:
Սանկտ Պետերբուրգում պաշտոնապես հայտարարվել է գրիպի համաճարակ սկսվելու մասին, հայտնում է TASS-ը: Գրիպի մասնաբաժինը քաղաքում բոլոր տեսակի շնչառական հիվանդությունների թվում հունվարի 20-ի դրությամբ ավելացել է մինչև 80%:
Հունվարի 19-ին, ժամը 03.55-ին, հիվանդանոցից ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ ծնկի կոտրվածքով բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ:
Թուրքիայի գլխավոր շտաբը երեկ հայտարարել է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) 15 անդամի ոչնչացման մասին Թուրքիայի հարավարևելյան Շիրնակ նահանգի Ջիզրե քաղաքում ու Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում: Թուրքիայի հարավ-արևելքում սպանված քուրդ զինյալների ընդհանուր թիվը 2015թ. դեկտեմբերի կեսից մինչ օրս արդեն գերազանցել է 600-ը, հայտնում է RIA Novosoti-ն:
Գրիպի հետևանքով առաջացած բարդություններից Ռուսաստանում այս տարվա սկզբից ի վեր մահացել է 27 մարդ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Յակովլևան:
ԴԱԻՇ-ի զինյալները ոչնչացրել են Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ գտնվող սուրբ Եղիայի (Դեյր Մար Եղիա) հնագույն քրիստոնեական մենաստանը, հայտնում է BBC-ն:
«Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մարզիչ Ջեֆ Կասարը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Յուրա Մովսիսյանի տեղափոխության մասին:
Շատ ավելի պատվաբեր է հաղթել լիարժեք առողջական ֆորմայի մեջ գտնվող մարդկանց, թեպետ, ես այս վիճակում էլ եմ լավ դիմադրել ու դիմադրելու բոլոր այն մարտահրավերներին, որոնք ունեմ: Առիթից օգտվելով՝ ուզում եմ, իհարկե, նաև առողջություն մաղթել Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև կարծում եմ, որ քաղաքական ցանկացած գործիչ պետք է լինի ֆորմայի մեջ, այսպես ասած՝ ճիշտ մարզավիճակում, ու քաղաքական պայքարը պետք է ընթանա ազնիվ խաղի կանոններով»:
Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 25-ին ամենուրեք` ձյուն:
Իրանական մամուլը տեղեկացնում է, որ Իրանի հավաքականի ավագ Անդրանիկ Թեյմուրյանը տեղափոխվել է Թեհրանի «Սայփա»:
Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտնել է բոլոր բռնցքամարտիկների անունները, ովքեր կմասնակցեն Մինսկում կայանալիք Լիվենցևի հուշամրցաշարին և Սոֆիայի՝ Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահն իր ափսոսանքն է հայտնել այն բանի առնչությամբ, որ ռուսական պատվիրակությունը որոշել է բաց թողնել ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը, հայտնում է BBC-ն:
Ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպությունը հաստատում է «Ջիհադի Ջոն» անունով հայտնի իր զինյալի սպանության լուրը, հայտնում է AFP-ն:
«Եվս 5 ուսումնական օր լրացնելու համար դպրոցներին կառաջարկենք կամ 5 շաբաթ օր դաս անցկացնել, կամ մեկական լրացուցիչ ժամ դնել շաբաթվա ընթացքում»:
Կայացած ու լիարժեք գործող դատական մարմինները քաղաքացիական հասարակության կարեւոր ձեռքբերումներից են, որոնք կոչված են ապահովելու երկրում իրավունքի գերակայությունը, օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, պաշտպանելու պետության եւ քաղաքացիների շահերը, մարդու իրավունքներն ու ազատությունները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չարսադդա քաղաքում գտնվող համալսարանի վրա զինյալների հարձակման հետևանքով, վերջին տվյալների համաձայն, սպանվել է նվազագույնը 20 մարդ, վիրավորվել է գրեթե 50 մարդ, հայտնում է BBC-ն:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվել է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով: