
Մեկնարկել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը

Շվեյցարական Դավոսում անցկացվող համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Կլաուս Շվաբը պաշտոնապես հայտարարել է միջոցառման մեկնարկի մասին, հայտնում է RNS-ը:
«Դավոսը պարզապես համաժողով չէ, դա անգին փորձ է»,- հայտարարել է ֆինանսիստը:
46-րդ ֆորումը կանցկացվի 2016 թվականի հունվարի 20-23-ը: Միջոցառմանը մասնակցում է աշխարհի 100 երկրի ավելի քան 2500 մասնակից՝ չհաշված 40 երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների:
Ներկայիս ֆորումի հիմնական թեման կդառնա Չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունը: Միջազգային ներկայացուցիչները կքննարկեն նաև փախստականներին ու միգրացիոն ճգնաժամին առնչվող հարցեր, աշխարհատնտեսական մարտահրավերները, գլոբալ անվտանգությանը, առողջապահությանը, կրթությանը, գենդերային տարբերություններին ու կլիմայի փոխոխությանն առնչվող հարցեր: