 
                        Հիմա «Ատլետիկոն» ավելի ահեղ թիմ է, քան «Ռեալը»
 
                                    «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարծում է, որ Իսպանիայի առաջնության տիտղոսը նվաճելու պայքարում կատալոնացիների գլխավոր մրցակիցը հանդիսանում է մադրիդյան «Ատլետիկոն», այլ ոչ թե «Ռեալը»` «կապտանռնագույնների» սկզբունքային մրցակիցը:
«Կարծում եմ, որ «Ատլետիկոն» հիմա ավելի ահեղ թիմ է, քան «Ռեալը»: Ամեն տարի նրանք ավելի են լավացնում իրենց խաղը և ուժեղացնում են կազմը: Նրանք կպայքարեն մինչև վերջ»,- Բուսկետսին է ցիտում իսպանական Sport ինտերնետ պարբերականը:
Այս պահին «Ատլետիկոն» զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը` ունենալով ակտիվում 47 միավոր: Մեկ խաղ քիչ խաղացած, ակտիվում ունենալով 45 միավոր, նրանց հետևում են «Բարսելոնան»: Մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է տեղավորվել «Ռեալը»` հավաքելով 43 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        