Արագածոտնի մարզի փրկարարները 3 կմ ճանապարհը «Բուռան»-ով ու ոտքով անցնելով՝ հիվանդանոց են տեղափոխել թոքաբորբով հիվանդ 2-ամյա երեխային. shamshyan.com
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն և հայտնել են, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղից ահազանգ է ստացվել հիվանդանոց, որ 2-ամյա մի երեխա արդեն մի քանի օր է՝ ջերմում է և անհրաժշտ է, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց, սակայն, քանի որ ճանապարհն անանցանելի է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանշինականները մի քանի տեխնիկաներով գրեթե ամբողջովին սառցակալած և 1 մետր խորությամբ ձյունը մեծ դժվարությամբ էին հեռացնում ճանապարհներից: Արագածի Ճանշինի աշխատակիցները ողջ գիշեր կատարել են ճանապարհների ձնահեռացման աշխատանքներ, իսկ հետո կատարել աղի ու ավազի լցման աշխատանքներ: Մայրուղին ամբողջովին անցանելի դարձնելուց հետո Արագածի ճանշինականները Ռ. Մարտիրոսյանի գլխավորությամբ հսկայական աշխատանքներ են սկսել կատարել գյուղամիջյան ճանապարհները մաքրելու ուղղությամբ, ինչը նրանց կողմից կատարվում է մեծ դժվարությամբ, քանի որ մաքրած ճանապարհահատվածում կարճ ժամանակ անց քամին իր «սև գործն» անում է՝ կրկին այդ հատվածներում ձյուն լցնելով:
Մանրամասներն` այստեղ