Վրացի իրավապահները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են ավելի վաղ կանխամտածված սպանության համար դատապարտված, 1970թ. ծնված Վալիկո Մ-ին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Նորվեգիայում շուրջ 70 ներգաղթյալ է հրաժարվել նստել ավտոբուս, որը նրանց պետք է տանի Ռուսաստան: Մարդկանց մի մասը հացադուլ է հայտարարել:
Հունվարի 20-ին Չեռնոգորիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իգոր Լուկշիչի հրավերով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Չեռնոգորիա:
Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ Ճշմարիտյանը չի արդարացնում իրեն՝ իր ղեկավարած գերատեսչության աշխատանքներում:
Անցյալ տարվա փետրվարյան իրադարձություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը լքած Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երեկ Գյումրիում քաղաքական Էլիտայի մասնակցությամբ նշում էր իր ծննդյան 35-ամյակը։
Վարկածներից մեկով մարզպետի տուն մուտք գործած անձը կամ անձինք նրա մտերիմ շրջապատից են, կամ էլ նրանցից մեկի պատվերով է։ Բանն այն է, որ գողերը ոչ միայն տեղեկացված են եղել Հովիկ Աբովյանի և նրա ընտանիքի անդամների մի քանի ժամով տանից բացակայելու մասին, այլ նաև իմացել են, թե մարզպետի թանկարժեք իրերը որտեղ են պահված։
Երբ Հայաստան ժամանեց օրենքով գող Շաքրո Մոլոդոյը` (Զախարիյ Կալաշով), որից հետո հասարակության շրջանում անհանգստության ալիք բարձրացավ, թե Հայաստանում հերթական անգամ գողական «ռազբորկա» է հասունանում:
Փարիզի կենտրոնում՝ Վանդոմի հրապարակում, այրվում է «Ռից» (Ritz) հյուրանոցը: Հաղորդվում է, որ հրդեհի մասին ահազանգն ստացվել է տեղի ժամանակով ժ. 07.00-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժ. 10.00-ն):
Oրերս գաղտնիության պայմաններում բացվել է ամերիկահայ միլիարդատեր, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը։
112 տարեկանում մահացել է աշխարհի ամենածեր մարդը՝ ճապոնացի Յասուտարո Կոիդեն, հայտնում է Associated Press-ը:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Վրաստանի տարածքում ուժեղ ձնաբուք է Նինոծմինդա-Ժդանովական ճանապարհահատվածում, ինչից ելնելով փակվել է Բավրայի մաքսակետի վրացական հատվածը:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի օդանավակայանում ոստիկանները չրերի տուփերում 100 կգ կոկաին են հայտնաբերել, հայտնում է Reuters-ը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Ապարանի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:
«Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Խ. Խաչիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանը վերահաստատել է:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը առաջնահերթություն է ԵՄ-ի համար: Այս մասին ասված է ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի հայտարարության մեջ, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան Բրյուսելում, հայտնում է TASS-ը:
Վերջին օրերին ոմանք, իրենց կարծիքով՝ խորիմաստ, ակնարկներ են անում, թե Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում ներկայացնելուց առաջ գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության պետին:
Հունվարի 19-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 09:30-ը, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:
Նյու Յորքում 67 տարեկանում մահացել է ամերիկյան հայտնի Eagles ռոք խմբի կիթառահար ու հիմնադիրներից Գլեն Գրեյը:
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը ձյան ու ձյունամրիիկի հետևանքով չեղյալ է հայտարարել ավելի քան 30 միջազգային ու ներքին չվերթ, որ նախատեսված էին հունվարի 19-ին «Շերեմետևո» օդանավակայանից:
Հունվարի 18-ին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Իր երազանքն է եղել, որ երբ տղա ունենա, նրան հոր անունով կոչի: Մահանալուց օրեր առաջ, երբ գիտակցությունը դեռ տեղն էր, անձեռոցիկի վրա գրել էր՝ մի խնդրանք ունեմ՝ երեխայի անունը դրեք Ռուբեն»:
«Ռեալ Մադրիդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է մադրիդյան ակումբում մարզչական փոփոխության և Զինեդին Զիդանի նշանակման մասին:
Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը խոսել է մոսկովյան թիմից հեռացած Յուրա Մովսիսյանի մասին:
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Դանի Ալվեշի խոսքերը, որոնք ուղղված էին պորտուգալացու՝ «Ոսկե գնդակ» 2015-ի լավագույն եռյակում հայտնվելու և 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու հետ:
Հունվարի սկզբին քաղցկեղից մահացած բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուի Blackstar ալբոմը բարձրացել է՝ հայտնվելով ամերիկյան Billboard չարթի առաջին հորիզոնականում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այո՛, հարազատներդ պետք է հասկանան քեզ, բայց դա չի նշանակում, որ անհաջողություններիդ պատճառով պետք է հարձակվես հարազատներիդ վրա: Հարազատներդ հասկանում են, ինչ-որ ժամանակ թողնում քեզ մենակ՝ մտքերիդ հետ, որ ժամանակ ունենաս վերականգնվելու: Չպետք է ինքնահաստատվել ընտանիքի անդամների հաշվին:
Քրոնիկ հոգնածության ի հայտ գալու պատճառն անհրաժեշտ է փնտրել երկու ուղղությամբ՝ մարդու առողջության բժշկական տեսանկյունից և նրա հոգեկան վիճակից, որը կախված է օրվա ռեժիմից, աշխատունակությունից և աշխատանքի հանդեպ վերաբերմունքից, ստացված կամ չստացված անձնական կյանքից:
Առաջիկայում մենք ականատեսն ենք լինելու խոշոր, լայնամասշտաբ նախագծերի, որոնց իրականացումը գոնե այս պահին անխուսափելի է թվում: Ու նաև այդ նախագծերի շնորհիվ, ոչ այնքան հեռավոր ապագայում մեր տարածաշրջանը կարող է ենթակվել լրջագույն վերադասավորումների, առաջին հերթին՝ ուժային կենտրոնների ազդեցության իմաստով:
Ինձ համար մեծ պատիվ էր Վիգեն Չալդրանյանի կողմից նման առաջարկ ստանալն ու շատ ոգեւորվեցի նրա նման մոտեցումից: Դերը, որը մարնմավորեցի, շատ փոքրիկ, էպիզոդիկ դեր էր, բայց ես շատ լրջորեն մոտեցա, անգամ հաղորդման մի քանի նկարահանումների ստիպված եղա մասնակցել չսափրված, քանի որ ֆիլմում դերս էր այդպես պահանջում: