
Քաբուլում գրոհել են ռուս դիվանագետների ավտոշարասյունը. կան զոհեր

Ինչպես հայտնում է LifeNews-ը, Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել: Վերջին տվյալների համաձայն՝ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը:
Պայթյունը տեղի է ունեցել Դար-ուլ-Աման պողոտայում, հայտնում են տեղի ԶԼՄ-ները: Նախնական տվյալների համաձայն՝ մահապարտը պայթուցիկով լի մեքենայով գրոհել է ռուսական դեսպանության ավտոմեքենաների շարասյունը:
Նշվում է, որ կան զոհեր:
Հաղորդվում է, որ ահաբեկիչների թիրախը եղել են ռուսական դեսպանության անդամները: