Բաժիններ՝

Պակիստանում համալսարանի զոհերի թիվը հասել է 20-ի

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չարսադդա քաղաքում գտնվող համալսարանի վրա զինյալների հարձակման հետևանքով, վերջին տվյալների համաձայն, սպանվել է նվազագույնը 20 մարդ, վիրավորվել է գրեթե 50 մարդ, հայտնում է BBC-ն:

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Պակիստանում գործողն «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը:

160120092948_pakistan_university_624x351_epa_nocredit

Իշխանությունները հայտարարում են, որ հարձակվողներից 4-ն սպանվել են, համալսարանում ավարտվել է հրաձգությունը, որը շարունակվում էր գրեթե 3 ժամ:

Դեռ հայտնի չէ, թե քանի մարդ է եղել ահաբեկիչների թվում ու դեռ քանիսն է թաքնված համալսարանի տարածքում: Զինյալներն արգելափակվել էին համալսարանի երկրորդ ու երրորդ հարկերի թևում: Ուսանողների ու դասախոսական անձնակազմի մեծ մասը տարհանվել է, սակայն մի մասը դեռ համալսարանի շենքում է: Հարձակման պահին համալսարանի տարածքում գտնվել է շուրջ 3 հազար ուսանող:

160120083606_people_pakistan_624x351_reuters_nocredit

Հարձակումն սկսվել էր այսօր առավոտյան՝ տեղի ժամանակով ժ. 9.30-ին:
Հաղորդվում է նվազագույնը 20 սպանվածի մասին: Շինությունը շրջափակված է, իշխանությունները ենթադրում են, որ հարձակվողները դեռ գտնվում են ներսում:

160120082439_pakistan_rescues_624x351_getty_nocredit

Թալիբների ներկայացուցչի խոսքով՝ հարձակումը ուսումնական հաստատության վրա եղել է ի պատասխան պակիստանցի զինվորականների կողմից իրենց դիրքերի վրա հարձակման:

160120072159_soldiers_bacha_khan_university_624x351_reuters_nocredit

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս