Բաժիններ՝

Հայտնի են միջազգային մրցաշարերում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկների անունները

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտնել է բոլոր բռնցքամարտիկների անունները, ովքեր կմասնակցեն Մինսկում կայանալիք Լիվենցևի հուշամրցաշարին և Սոֆիայի՝ Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին:

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Արման Հարությունյանի ղեկավարությամբ Լիվենցևի մրցաշարին կմասնակցեն Կարեն Տոնականյանը (60 կգ), Գոռ Երիցյանը, Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Նիկոլ Հարությունովը (81կգ, նա հավաքականին կմիանա Մոսկվայից), Հենրիկ Սարգսյանը և Ռաֆայել Սիմոնյանը (91կգ):

Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին կմասնակցեն Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Արման Դարչինյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ):

Մինսկի մրցաշարը կկայանա փետրվարի 1-6-ը, իսկ Սոֆիայի մրցաշարը կանցկացվի փետրվարի 22-29-ը:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031