Բաժիններ՝

«Պաշտոնապես գործի կանցնեմ, երբ ինքս հասկանամ, որ կարող եմ պաշտոնապես գործի անցնել». Արմեն Աշոտյան

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօրվա ասուլիսին պատասխանելով իր առողջությանը վերաբերող հարցին՝ նշեց, որ առողջությունը մարդու կյանքի այն ոլորտներից է, որը խիստ անձնական է, ու դրա մասին ինֆորմացիան նույնպես շատ անձնական է. «Իհարկե, հանրային կերպար լինելը նաև ենթադրում է երբեմն անառողջ ուշադրություն առողջության հանդեպ, որը ես հեշտությամբ զանազանում եմ անկեղծ ուշադրությունից: Կարծում եմ՝ քաղաքական մրցակիցների առողջական խնդիրներով ուրախանալը կարող է վկայել բացառապես քաղաքական թուլության մասին:

Շատ ավելի պատվաբեր է հաղթել լիարժեք առողջական ֆորմայի մեջ գտնվող մարդկանց, թեպետ, ես այս վիճակում էլ եմ լավ դիմադրել ու դիմադրելու բոլոր այն մարտահրավերներին, որոնք ունեմ: Առիթից օգտվելով՝ ուզում եմ, իհարկե, նաև առողջություն մաղթել Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև կարծում եմ, որ քաղաքական ցանկացած գործիչ պետք է լինի ֆորմայի մեջ, այսպես ասած՝ ճիշտ մարզավիճակում, ու քաղաքական պայքարը պետք է ընթանա ազնիվ խաղի կանոններով»:

Ա. Աշոտյանը նշեց, որ բժիշկների լուռ անհամաձայնությամբ այս օրերին գալիս է աշխատանքի. «Պաշտոնական լիազորությունները դեռևս պարոն Մկրտչյանի մոտ են, բայց ընթացիկ աշխատանքը չափավորված ինձ կարելի է: Պաշտոնապես գործի կանցնեմ, երբ ինքս հասկանամ, որ կարող եմ պաշտոնապես գործի անցնել»:

Լրագրողներից մեկի հարցին, թե սառույցից մաքրվե՞լ է այն վայրը, որտեղ նախարարը կոտրել է ոտքը, նա պատասխանեց. «Ոտքս կոտրել եմ ոչ թե հանրային, այլ մասնավոր տարածքում, որի հետ որևէ պետական գերատեսչություն որևէ լիազորություններ ու պարտավորություններ չուներ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս