Ջուրը միակ բուժումն է գլխացավերի, ցավերի, սրտանոթային խնդիրների, արթրիտի, տախիկարդիայի, ճարպակալության, բրոնխիտի, ասթմայի, երիկամների և միզուղիների վատ աշխատանքի, սրտխառնոցի, գաստրիտի, փորկապության, շաքարախտի, տեսողական խնդիրների, քաղցկեղի, ցիկլի խախտումների դեմ:
«Ես չեմ կարծում, որ նշանակություն ունի, թե ինչ մակարդակի վրա ես դու: Սպորտն ինքը նշանակություն ունի: Դա մեր կարիերան է, մեր աշխատանքը»,- ասել է Շարապովան, ում խոսքերն է մեջբերում Australian Open-ի պաշտոնական կայքը:
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնն ասել է, որ իր ակումբը կշարունակի պայքարը թոփ քառյակում տեղ գրավելու համար, ինչը Չեմպիոնների լիգայի մասնակցության իրավունք է տալիս:
Հունվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 35255 քաղաքացի:
Դորտմունդյան «Բորուսիայի» ղեկավարությունը և մարզչական շտաբը չեն բացառում ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ֆուտբոլիստների ձեռքբերումը: Այդ մասին ասել է դորտմունդցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի դպրոցում 15-ամյա Մարինե Թորոսյանը ողնաշարի կոտրվածք է ստացել: Մարինեի խոսքերով՝ իրեն բուժման համար տարբեր տեղեր, այդ թվում՝ ԱՄՆ են տարել:
Մյունխենյան «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը նշել է, որ թիմը ձգտում է ավարտել մրցաշրջանը մաժորային նոտայով: Իսկ դա, ըստ ֆուտբոլիստի, ենթադրում է 3 տիտղոսների նվաճումը:
Եվրամիությունը չի կարող հաղթահարել փախստականների հոսքի կազմակերպման խնդիրը համատեղ որոշմամբ, հայտարարել է Ավստրիայի ֆինանսների նախարար Հանս Յորգ Շելլինգը:
Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 19-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ուժը կորցրած է ճանաչել «Արմաստ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 248 և «ՄԱՆԻ ԸՆԴ ՔՈՄՓԸՆԻ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 223 լիցենզիաները:
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը չի բացառում, որ ապագայում կաշխատի Թագավորական ակումբում: Ընդ որում, Ռաուլն իրեն պատկերացնում է մի քանի պաշտոններում:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Ռուսաստանի տնտեսության անկում է ակնկալում 1%-ով, ասվում է նորացված World Economic Outlook Update-ում, որը կազմվել է հիմնադրամի փորձագետների կողմից:
Հազը կարող է լինել չոր և խորխոտ: Հազի միջոցով օրգանիզմը շնչառական ուղիներից դուրս է բերում կուտակված խորխը: Մյուս կողմից՝ չոր հազը գրգռվածության կամ ինֆեկցիաների պատճառ կարող է լինել, որը ժամանակին չբուժելու դեպքում կարող է վերածվել քրոնիկ հազի:
Գերմանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության խմբակցության վարկանիշը ընկել է ռեկորդային ցածր մակարդակի՝ 2013-ից ի վեր:
Այս ամենի հիմքում գումարի շրջանառությունն է, ուրիշ ոչինչ: Եվ այստեղ ոչ միայն Երևանի այս կամ այն շրջանի ճարտարապետական հուշարձանների ու կառույցների քանդման վտանգն է միայն, այլ ազգի, որովհետև առանց մշակույթի՝ ազգ գոյություն ունենալ չի կարող, իսկ եթե դու մշակութային ճառանգության կրող չես, ուրեմն ոչինչ ես: Ահա թե ինչն են քանդում, և այն էլ՝ համատարած:
ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում թիվ 2/18 տեղամասի հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է իր լիազորությունների իրականացմանը:
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «Demokrathaber.net» կայքում հրապարակվել է «ԵԽԽՎ-ի կուլիսներում կաշառքի մասին խոսակցություններ են պտտվում՝ կապված Ղարաբաղի հարցով օրինագծի հետ» վերտառությամբ հոդված: Հոդվածում նշվում է, որ հունվարի 26 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) մեկնարկելիք ձմեռային նստաշրջանում քվեարկության է նախապատրաստվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ երկու առանձին օրինագիծ:
Մեկ քրեական գործ դատախազի որոշմամբ վերադարձվել է քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար:
Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը պնդում է, որ բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ, ներառյալ՝ Apple-ը, Samsung-ն ու Sony-ն, ի վիճակի չեն եղել անցկացնել հասարակ ստուգումներ, որպեսզի համոզվեն, որ այն նյութերը, որոնք օգտագործվում են նրանց արտադրանքներում, չեն արդյունահանվում երեխաների կողմից:
Գիտենալով հանդերձ Ձեր աշխատանքային գերծանրաբեռնվածության մասին` ստիպված դիմում ենք Ձեզ՝ ուղղելու համար մի մեծագույն սխալ, որը կարող է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար ստեղծագործական առումով կործանարար լինել: Անտեսելով աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններում և հենց մեր Թատրոնում ընդունված ու իրեն բոլոր առումներով արդարացրած կարգը` որոշված է լուծարել Թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը:
1953 թ. ծնված Մարիամ Մ.-ն օրերս ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ 2015 թ. դեկտեմբերի 3-ին ոմն Ռազմիկ և Հովիկ իր կենցաղային իրերը բեռնաթափելու ժամանակ դրանց մի մասը յուրացրել են:
Պատժամիջոցների չեղարկումից հետո Թեհրանը կարող է միանալ այնպիսի խոշորագույն տարածաշրջանային խոշոր նախագծերի, ինչպիսին է TANAP-ը։ Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, հայտարարել է լրագրողներին Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակայինը։
ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է ԴԱԻՇ-ի մի քանի տասնյակ զինյալների դասալքության մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում թիվ 02/29 տեղամասում անհայտ անձը բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտել է իր իրավունքների իրականացմանը:
Կանադայի կառավարությունը դիտարկում է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը: Այս մասին հայտնում է СВС հեռուստաալիքը:
Վերջին 3 օրվա ընթացքում պահպանվում է գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը։ Արձանագրվում է թե՛ հիվանդանոցային, թե՛ առողջության առաջնային պահպանման օղակի դիմելիության, ինչպես նաև շտապօգնության կանչերի նվազում, գրեթե չկա ծանր դեպքերի նոր դիմելիություն։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել է Ալեք Մանուկյան փողոցում գործող գիշերային ակումբի մոտ 4 անձի դանակահարության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։:
Վրաստանում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փակվել են բոլոր երեք նավահանգիստները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ոստիկանության Ջերմուկի և Արաբկիրի բաժինների ծառայողները Երևանի Կասյան փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արարատ Հ.-ին:
Հունվարի 18-ին, ժամը 22.50-ին տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Գետահովիտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեն կվերանայվի։ Այդ մասին, ինչպես հայտնում է contact.az-ը, այսօր Միլի մեջիսի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Զիյադ Սամեդզադեն։