Գործադիրն այսօր Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի առանձին հատվածների մակերևութային ճանապարհային աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է մոտ 53.5 մլն դրամ:
Պատգամավորի առաջարկն ընդհանուր առմամբ դրական է գնահատել կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարությանն առաջարկել է առաջնային ապրաքների հարցը ուշադրության կենտրոնում պահել
Բոլորն էլ գիտեն շաքարախտի հիմնական նախանշանները՝ ծարավի զգացողություն, ձեռքերում և ոտքերում թմրածություն: Բայց գոյություն ունեն քիչ հայտնի նախանշաններ, որոնք խոսում են 2-րդ տեսակի շաքարախտի մասին: Բոլոր նախանշաններն իմանալով՝ կարող եք անմիջապես միջոցներ ձեռնարկել դրա դեմ:
Եվրոպական տիեզերական երկու առաքելությունների` Պլանկի (Planck) և Հերշելի (Herschel) անվան ուղեծրային աստղադիտակների տվյալների հիման վրա հեռավոր Տիեզերքում հայտնաբերվել են գալակտիկաների ամենածեր և հազվագյուտ կույտեր: Պլանկի համերկնային պատկերները բացահայտել են պայծառ գալակտիկաների փնջեր, մինչդեռ Հերշելի տվյալները գիտնականներին թույլ են տվել այդ գալակտիկական գոհարներն ավելի ուշադիր զննել և հաստատել այդ հայտնագործությունը:
Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը:
Որսված գայլերի համար տրվող պարգևավճարի 100 հազար դրամը փոխարինվել է 123 հազար 346 դրամով:
Ապրիլի 14-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294190) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ճանապարհային ոստիկանության (ՃՈ) և պայմանագրային հիմունքով պահպանության և անվտանգության ծառայությունների մատուցման ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվները:
Հաշվի առնելով միջոցառումների ծավալը, մասնակցել ցանկացողների քանակը և բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների ներկայությունը՝ ՀՀ ոստիկանությունը, Երևանի և Էջմիածնի քաղաքապետարանները մշակել են հատուկ երթուղիներ, համաձայն որոնց՝ Երևանի Բրազիլիայի հրապարակից Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղևորներին կհասցնեն մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք և, այնուհետև, միջոցառման ավարտին կվերադարձնեն Երևան: Խորհուրդ է տրվում խուսափել սեփական փոխադրամիջոցների օգտագործումից:
Բիլգիչն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ այդ միջոցառումներին մասնակցելու են մոտ 80 երկրների ներկայացուցիչներ:
Երկու երկրներն ունեն համագործակցության զարգացման մեծ պոտենցիալ:
Պապի ասածը չընդունելով՝ հարցը լուծում չի ստանում:
Իր ելույթում Գաուկը 1915 թվականի դեպքերը որակելու է որպես ցեղասպանություն՝ դառնալով դա արած Գերմանիայի առաջին նախագահը:
Ծրագրի շրջանակներում նկարահանվել է համաշխարհային ճանաչում ունեցող մշակույթի գործիչների մասնակցությամբ տեսահոլովակ, որտեղ իրենց մասնակցությունն են բերել Շառլ Ազնավուրը, Մոնսերատ Կաբալիեն, Արմեն Ջիգարխանյանը, Պատրիկ Ֆիորին, Վլադիմիր Սպիվակովը, Դմիտրի Խառատյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Էռնա Յուզբաշյանը, Մարիամ Մերաբովան և այլք:
Եվա Ռիվասը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է, որ Հայաստան է գալու Կոնչիտա Վյուրստը: Նրա խոսքով՝ Կոնչիտայի այցը սպասվում է առաջիկայում:
Եկեք պատմությունը թողնենք պատմաբաններին:
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին
Այս մասին հայտնում են վարչապետական ապարատի աղբյուրները:
Պուտինի խոսքերով՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և հատկապես Եմենի դեպքերի ֆոնին այդ զենքի մատակարարումը կլինի յուրատեսակ զսպիչ գործոն:
Վաղուց ակնհայտ է, որ ժխտողականության քաղաքականությունը որևէ հեռանկար չունի։ Դեսպաններ հետ կանչելով, կոպիտ քննադատություն հնչեցնելով երկրների, կազմակերպությունների հասցեին, որոնք հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակին, իրենց ձայնն են բարձրացնում ժխտողականության դեմ, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման օգտին, Թուրքիայի ղեկավարությունը ավելի ու ավելի միայնակ է մնում խորտակվող ժխտողականության նավի վրա։
Պետրոսյանը հայտարարել է, որ տեղի ունեցածը ճանաչելն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի ապագայում կանխվեն նմանատիպ հանցանքները:
Էրդողանը Նազարբաևին անվանել է նոր Ղազախստանի ճարտարապետ և հաջողություններ է մաղթել նրան՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ:
«Սևանի իշխան» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2015թ. ապրիլի 15-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ հետաձգվել է մինչև 2018թ. ապրիլի 18-ը:
Ամբողջ աշխարհում այսօր 2 մլն ՏՏ ոլորտի աշխատողների պահանջարկ կա, որի դիմաց առաջարկվում է 800 հազար մասնագետ: Այս ոլորտում թափուր աշխատատեղեր կան նաև Հայաստանում, այն լրացնելու համար ծրագրեր են սկսել իրականացնել դեռևս դպրոցներից, քանի որ ոլորտի մասին տեղեկատվությունը լավագույնս փոխանցվում է դպրոցից տուն մոդելով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԻՏՁՄ փոխնախագահ Հայկ Չոբանյանը:
Ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Պատժամիջոցների օգնությամբ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելն անօգտակար և անիմաստ է:
Թերթում հրապարակվել է ծաղրանկարիչ Պատրիկ Չապատեի ծաղրանկարը:
Մենք չունենք այդօրինակ նպատակներ, ինչում մեզ մեղադրում են մշտապես:
Քննադատությունը հիմա մոդա է, բայց ճիշտ չէ միտումնավորությամբ չտեսնել նաև կատարված իրական աշխատանքը։ Այս մեկ տարում ակնհայտորեն երևում է, որ կառավարումն ավելի լրջացել է։ Պակասել են մանկամիտ, մատից ծծած ու գլխից մեծ խոստումները, որ չեն կատարվելու և ուղղված են հիմարացնելու մարդկանց, քայքայելով պետության հեղինակությունը։
Պուտինը հայտարարել է, որ չնայած նրան, որ Նեմցովն ընդդիմադիր կեցվածք է որդեգրել իր նկատմամբ՝ իրենք շփումների ժամանակ ունեցել են լավ հարաբերություներ: