ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը Բաքվում կքննարկի ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան հունվարի 24-25-ը կայցելի Ադրբեջան:
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի (Միլի մեջլիս) փոխխոսնակ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Բախար Մուրադովան:
Իլկա Կաներվայի այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Միլի մեջլիսում, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հարաբերությունները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ու այլ հարցեր: