Բաժիններ՝

Դպրոցներում գարնանային արձակուրդներ չեն լինի

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ դպրոցներոմ դասերի հետաձգումը հետևանք էր առողջապահական խնդիրների, հետևաբար՝ ԿԳՆ-ը երկու անգամ արձագանքել է առողջապահության գերատեսչության ահազանգերին՝ կատարելով նաև կառավարության հանձնարարականը. «Դասերի տասնօրյա դադարը լրացուցիչ խնդիրներ ստեղծելու է կրթության կազմակերպման տեսակետից, ու մենք այդ խնդիրների կարգավորման համար ունենք արդեն առաջարկություն: Եթե համապատասխան գերատեսչությունը կառավարության առջև բարձրացնի նմանատիպ խնդիր և եթե կառավարությունն ընդունի այդ խնդրի գոյությունն ու կարևորությունը՝ տալով համապատասխան հանձնարարական, բնականաբար, մենք մեր լիազորությունների շրջանակներում կկատարենք այդ հանձնարարականը:

Ակնհայտ է, որ մենք չենք ունենա գարնանային արձակուրդներ: Կրթական գործընթացի տասնօրյա դադարը 5 օրով կարող ենք վերականգնել այն դպրոցներում, որոնք գնում էին գարնանային արձակուրդի: Ոչ բոլոր դպրոցներն են ունեցել գարնանային արձակուրդ, որովհետև մարզային դպրոցներից շատերը մեզ դիմում էին դասերի գրաֆիկը փոխելու խնդրով՝ ելնելով ջեռուցման խնդրից, եղանակային պայմաններից և այլն: Եվս 5 ուսումնական օր լրացնելու համար դպրոցներին կառաջարկենք կամ 5 շաբաթ օր դաս անցկացնել, կամ մեկական լրացուցիչ ժամ դնել շաբաթվա ընթացքում: Լրացուցիչ ժամերի հետ կապված դպրոցներն իրենք կորոշեն՝ ինչպես վարվել»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս