Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները Իրաքում քրիստոնեական մենաստան են ոչնչացրել

ԴԱԻՇ-ի զինյալները ոչնչացրել են Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ գտնվող սուրբ Եղիայի (Դեյր Մար Եղիա) հնագույն քրիստոնեական մենաստանը, հայտնում է BBC-ն:

Սրբավայրի ոչնչացման մասին են վկայում այդ շրջանի արբանյակային լուսանկարները:
Սուրբ Եղիայի մենաստանի կառուցումը թվագրվում է 14-րդ դարին, այն համարվում էր Իրաքի քրիստոնեական հնագույն մենաստաններից մեկը, որը պահպանվել էր մինչ մեր օրերը:

Փորձագետների կարծիքով՝ ԴԱԻՇ-ի զինյալները մենաստանը ոչնչացրել են դեռ 2014 թվականի ամռանը, սակայն այդ փաստը միայն հիմա է հաջողվել հաստատել:
Փորձագետներն ասում են, որ ավերման մասշտաբները վկայում են այն մասին, որ մենաստանը ոչնչացվել է բուլդոզերի կամ պայթյունի օգնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031