
Կեսարը խոսել է Մովսիսյանի տրանսֆերի մասին

«Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մարզիչ Ջեֆ Կասարը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Յուրա Մովսիսյանի տեղափոխության մասին:
Մարզիչը նշել է, որ շատ ուրախ է , որ Յուրան վերադարձավ իրենց մեծ ընտանիք:
«Հետևում էինք նրա կարիերային թե՛ Դանիայում, թե՛ Ռուսաստանում, և ուրախ ենք, որ կարողացանք օգտվել այս հնարավորությունից: Դրա համար շատ շնորհակալ ենք մարզական տնօրեն Քրեյգին ու Յուրայի գործակալ Պատրիկին: Յուրան իսկապես շատ կուժեղացնի «ՌՍԼ»-ի հարձակման գիծը:
Մարզչի համար իսկական երազանք է՝ ունենալ մի հարձակվողի, ով մշտապես վախ է ներշնչում մրցակցին: Մեր հարձակման գծում հավաքվել են ֆուտբոլիստներ, ովքեր միշտ վտանգավոր են լինելու մրցակիցների համար»,- նշել է Կասարը:
Սիրարփի Աղաբաբյան