
Փարիզի ահաբեկչության հարձակվողներից 2-ը եղել են իրաքցիներ. ԴԱԻՇ

2015 թվականի նոյեմբերյան հարձակումների մասնակիցներից երկուսը իրաքցիներ են եղել, հայտարարել են ԴԱԻՇ-ի ներկայացուցիչները:
Հայտարարությունը արվել է ԴԱԻՇ-ի կողմից տարածվող «Դաբիկ» ամսագրի վերջին համարում, հայտնում է BBC-ն:
Պայթյուններն ու խաղաղ բնակիչների նկատմամբ հարձակումները Փարիզում տեղի էին ունեցել նոյեմբերի 13-ի երեկոյան: Դրա հետևանքով սպանվել էր 130 մարդ, ավելի քան 300-ն ստացել էր վնասվածք: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել էին ԴԱԻՇ-ի զինյալները:
Ֆրանսիայի ոստիկանությունը կարողացել էր ճշտել 9 հարձակվողների ինքնությունը, սակայն նրանցից 2-ի ազգային պատկանելությունը վերջնականապես չէր ճշտվել: Խոսքը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի վրա հարձակվածների մասին է:
«Դաբիկը» ներկայացնում է նրանց կեղծանունները՝ Ուկաշա ալ-Իրաքի ու Ալի ալ-Իրաքի:
Եվս 2 կասկածյալի նկատմամբ հետախուզություն է հայտարարվել: