Բաժիններ՝

Կիևում խոզի գրիպից 7 մարդ է մահացել

Կիևում խոզի գրիպի (А/H1/N1) հետևանքով հունվարի 20-ի դրությամբ մահացել է 7 մարդ: Այս մասին հայտնել է Կիևի սանիտարա-համաճարակաբանության ծառայության գլխավոր վարչության պետ Օլեգ Ռուբան, տեղեկացնում է «Ուկրաինսկիե նովոստին»:

Միևնույն ժամանակ, վարչությունից հայտնել են, որ Կիևում շնչառական հիվանդություններով ու գրիպով գրանցված հիվանդների թիվը զգալի նվազել է ու կազմում է 7110 մարդ:

Այսօրվա դրությամբ ստացիոնար բուժում է ստանում շնչառական հիվանդություններով հիվանդ 485 մարդ ու գրիպով՝ 178 հիվանդ: 29 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում: Համապատասխան բուժում է ստանում 53 հղի կին:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հաստատել է գրիպի հետևանքով 51 ուկրաինացու մահվան փաստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031