Երևանյան ռոքի հիմքերում կանգնած ամենահին երաժշտական խմբերից մեկը՝ «Դոգման», պատրաստվում է հայաստանյան մեծ համերգային շրջագայության, որի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 20-31-ը՝ ներառյալ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվելիք աուդիտի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից էներգետիկ համակարգում սահմանված սակագների հիմնավորվածության և հնարավոր բարելավման մասին միջազգային խորհրդատվական ծառայություն մատուցող ընկերություններին ուղարկված հրավեր-առաջարկների արդյունքների վերաբերյալ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 11-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Էրեբունի, Ազատամարտիկների, Աթոյան, Մուրացանի, Ռոստովյան, Կռիլովի, Չերնիշևսկու, Այվազովսկու, Լորիս Մելիքովի (Նեկրասով), Բելինսկու, Լոմոնոսովի, Բուռնազյան, Սուվորովի, Նոր Արեշի 3, 5, 8, 10, 12, 14, 15, 16, 18, 19, 20, 22, 24, 25, 26, 28, 29, 30, 31, 32, 33, 34 փողոցների, Ազատամարտիկների փող. 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
Երեխային զննել են դեպքի վայր ժամանած բժիշկները: Երջանիկ աստղի տակ ծնված փոքրիկի գլուխը վիրակապել են ու հոսպիտալացրել: Երեխայի մայրը դժվարացել է խոսել՝ գտնվելով շոկի մեջ:
ԱՄՆ իշխանությունները խոստացել են Ուկրաինային հատկացնել ևս 500 մլն դոլար զինծառայողների ուսուցման համար, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Ուկրաինայի խորհրդարանի արտասահմանյան գործերով կոմիտեին:
Ոստիկանությունը հաստատել է 2 մարդու մահվան փաստը: Ներկայում պարզվում են տեղի ունեցածի պատճառները:
«Բոլորը խոսկան դուրս եկան՝ տերտերը խոսկան է, ճարտարապետը խոսկան է, շինարարը խոսկան է, գյուղապետը՝ նույնպես: Այսքան ժամանակ տեղից որևէ մեկը չի երևացել շինհրապարակում, գյուղապետը մի անգամ չի մտել հարցնի՝ տղերք, ո՞նց եք, հացի կարիք ունե՞ք, եսիմ ինչի կարիք ունե՞ք…»:
Անգամ ծնողներն են առաջարկել, որ միգուցե կեսարյան հատում իրականացնենք, բայց պատասխանը եղել է բացասական:
168.am-ը կապ հաստատեց մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանի հետ, պարզելու՝ որքանո՞վ է այս հայտարությունը առնչվում նրա բարեգործական գործունեության հետ և թե ի՞նչ կարծիքի է նա այս ամենի վերաբերյալ:
Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ անդրադառնալով Հայաստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին Անդրանիկ Նիկողոսյանի կողմից 2 օր առաջ արված հայտարարությանը:
Nike բրենդի Yeezy 1 մարզակոշիկները, որոնցով ռեփեր Քանյե Ուեսթը ելույթ է ունեցել 2008 թվականին Grammy մրցանակաբաշխության ժամանակ, աճուրդի են հանվել 75 հազար դոլարով, հայտնում է NME-ն:
Universal կինոստուդիան հրապարակել է «Սթիվ Ջոբս» ֆիմի երկրորդ՝ ամբողջական թրեյլերը, որը պատմում է Apple-ի համահիմնադրի մասին: Ֆիլմում գլխավոր դերակատարին մարմնավորում է Մայքլ Ֆասբենդերը:
Ոտքի մատների ձևը կարող է բավականին հետաքրքիր բաներ պատմել ձեր մասին:
Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի մասնակցությամբ By the Sea ֆիլմի թրեյլերը հայտնվել է YouTube-ում: Դերասանուհին հանդես է գալիս՝ որպես ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր:
Համաշխարհային հեռուստաալիքների եթերում այս ամիս կցուցադրվեն հիմնականում կոմեդիաներ, կան նաև մի քանի կրիմինալ, միստիկ, սարսափ և պատմական սերիալներ, որոնք կարող եք դիտել ինչպես՝ նշված հեռուստաալիքներով, այնպես էլ՝ որոնելով ձեր նախընտրած սերիալը ֆիլմերի մասնագիտացված կայքերում:
Ջութակը գողացել էին երաժիշտ Ռոման Տոտենբերգի մոտից 1980 թվականին ունեցած ելույթից հետո:
Փրինսթոնի համալսարանի արխիվներում հայտնաբերված ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի պատմվածքն առաջին անգամ համացանցում կհրապարակվի այս տարվա նոյեմբերին, հայտնում է The Telegraph-ը:
Օպերան կպատմի գործարարի կարիերայի ու անձնական կյանքի մասին: Սյուժեում կցուցադրվեն Ջոբսի ու նրա կնոջ՝ Լորեն Փաուել Ջոբսի, Ջոբսի հոր՝ Փոլի, ու դստեր հարաբերությունները, ում նա սկզբում չէր ընդունում:
Ճապոնացի նկարչուհի Կաորի Կավակամիի 2 տոննա կշռող քանդակը, որ տեղադրված էր Իտալիայի Կազորիա քաղաքի հրապարակում, անհետ կորել է, հայտնում է ArtsBlog պարբերականը: Ենթադրաբար, այն գողացել են:
ԶԼՄ-ներում անընդհատ տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ Քիմ Քարդաշյանի հոր՝ Բրյուս Ջենների սեռափոխության վիրահատությունից հետո նրա ու Քարդաշյան ընտանիքի հարաբերությունները մերթ վատացել են, ավելին՝ ընտանիքի անդամներն ատում են Քեյթլին անունով հանդես եկող տրանսգենդեր հորը, մերթ էլ գրում են, թե Քարդաշյանները պաշտում են Քեյթլինին:
45-50 տարեկան հինգ կին է սպանվել Հնդկաստանի գյուղերից մեկում ամբոխի կողմից, որը նրանց մեղադրել է կախարդության մեջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
iPhone 6S ու 6S Plus նոր մոդելների արտադրությունը հետաձգվել է մեկ-երկու շաբաթով: Այս մասին հայտնել է KGI Securities-ի վերլուծաբան Մին-Չի Կուոն, որը հստակ տվյալներ ունի Apple-ի սարքերի մասին:
Բրնձով այս դիետայի շնորհիվ մեկ շաբաթվա ընթացքում կարող եք 5կգ քաշ գցել: Եվ, ամենակարևորը, քաղցած չեք մնում: Բրնձով դիետայի ընթացքում անհրաժեշտ է խմել շատ ջուր՝ օրական առնվազն 1,5-2 լիտր:
Աշնանը մեծ էկրան կբարձրանա «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» սերիալի հիման վրա նկարահանված համանուն գեղարվեստական ֆիլմը:
Դերասանուհի Քոլին Գրեյը մահացել է օգոստոսի 3-ին, Լոս Անջելեսի Բել-Էյր շրջանի իր տանը: 92-ամյա նուարի ժանրի դերասանուհին մահացել է բնական պատճառներով, հայտնում է Variety-ն:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ:
Օգոստոսի 7-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի 2-րդ շենքի դիմացի մայթում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ ծանր մարմնական վնասվածք է պատճառվել քաղաքացի Գրիգոր Գրիգորյանին։
«Եթե ձմռանը կամ գարնանը սնունդը փչանում է 1-2 օրվա ընթացքում(եթե նորմալ պայմաններում չի պահվում), ապա այս պայմաններում մի քանի ժամվա ընթացքում կարող է սնունդը փչանալ: Դրանից բխում է այն, որ հասարակական սննդի վայրերում մի փոքր շեղումը կարող է բերել նրան, որ սննդամթերքի մեջ առաջանան ինչ-որ տոքսիններ:
Ըստ մասնագետի՝ ձմերուկի թունավորումների շատ դեպքեր են գանցվում, դրանցից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործելուց առաջ կեղևը լավ լվանալ հոսող ջրի տակ, և կեղևից 3 սմ բարձր կտրել, քանի որ դրա մեջ պարունակվում են նիտրատներ:
Օգոստոսի 8-9-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, օգոստոսի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: