Բաժիններ՝

Օգոստոս ամսվա սերիալների պրեմիերաների ցանկ

Համաշխարհային հեռուստաալիքների եթերում այս ամիս կցուցադրվեն հիմնականում կոմեդիաներ, կան նաև մի քանի կրիմինալ, միստիկ, սարսափ և պատմական սերիալներ, որոնք կարող եք դիտել ինչպես՝ նշված հեռուստաալիքներով, այնպես էլ՝ որոնելով ձեր նախընտրած սերիալը ֆիլմերի մասնագիտացված կայքերում:

12 օգոստոսի, չորեքշաբթի

«Երիտասարդ և քաղցած» (ABC Family)- կոմեդիայի երկրորդ եթերաշրջանի երկրորդ մասը կսկսվի նրանով, որ Գաբին (Էմիլի Օսմենթ) վերադառնում է Սիեթլ և շարունակում աշխատել Ջոշի (Ջոնաթան Սադովսկի) մոտ: Ջոշն առաջարկում է Գաբիին հանդիպել, ինչը նրա պլանների մեջ չի մտնում:

«Kevin from Work» (ABC Family)- կեսժամանոց կոմեդիայի պրեմիերա, որը պատմում է հենց գլխավոր հերոսը: Քևինը (Նոա Ռեյդ) նամակով սեր է խոստովանում իր գործընկեր Օդրիին (Փեյջ Սփարա), իմանալով, որ երբեք նրան չի տեսնի, քանի որ ընդունել է արտերկրում աշխատելու առաջարկը: Բայց երբ պլանները փոխվում են, Քևինը ստիպված է լինում վերադառնալ իր նախկին աշխատավայր, և նա ու Օդրին պետք է շարունակեն միասին աշխատել հիմա, երբ Օդրիին հայտնի են Քևինի զգացմունքները:

16 օգոստոսի, կիրակի

«Փնտրում եմ հերոս» (HBO)- Դևիդ Սեյմոնի սցենարով գրված մինի սերիալի պրեմիերա, որը հիմնված է Լիզա Բելկինի վեպի վրա: Սերիալի գործողությունները կատարվում են նախորդ դարի 80-ականներին: Եթե ոչ սերիալի թեման, ապա դերասանական կազմն անպայման անտարբեր չի թողնի հանդիսատեսին, որովհետև նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Վայնոնա Ռայդերը, Ջոն Բերնթալը, Ալֆրեդ Մոլինան, Ջեյմս Բելուշին և ուրիշներ:

22 օգոստոսի, շաբաթ

«Բլանտը խոսում է» (Starz)- Սետա ՄաքՖերլեյնի կոմեդիայի պրեմիերան, որի գլխավոր հերոսն է Պատրիկ Ստյուարտը: Ստյուարտի հերոսը բրիտանացի հեռուստահաղորդավար է, ով տեղափոխվում է Լոս Անջելես, որպեսզի դառնա կանացի հեռուստաշոուի հաղորդավար, որտեղ ամերիկացիներին կյանքի դասեր կտա: Starz-ը միանգամից երկու եթերաշրջան է պատվիրել, յուրաքանչյուրը՝ 10 սերիա:

«Ողջ մնացածի զղջումը» (Starz)- բասկետբոլի մասին կոմեդիայի երկրորդ եթերաշրջանը:

23 օգոստոսի, կիրակի

«Վախեցեք քայլող մեռյալներից» (AMC)- եթե ինչ-որ մեկի համար դժվար է համբերելը մինչև հոկտեմբեր, որ տեսնի «Քայլող մեռյալների» օրիգինալ տարբերակի նոր եթերաշրջանը, ապա Ռոբերտ Քիրքմանը պատրաստ է ներկայացնել նոր պատմություն, որը կատարվում է նույն մոլորակում, բայց ավելի վաղ, և այլ տեղում՝ Լոս Անջելեսում: Առաջին եթերաշրջանը կարճ կլինի՝ ընդամենը 6 սերիա, իսկ երկրորդը, հնարավոր է, կազմված լինի 15 սերիայից:

24 օգոստոսի, երկուշաբթի

«Նրանց շփոթել են ծննդատանը» (ABC Family)- չորրորդ եթերաշրջանի շարունակությունն է:

25 օգոստոսի, երեքշաբթի

«Մայրամուտից լուսաբաց» (El Rey Network)- Ռոբերտ Ռոդրիգեսի գերբնական կրիմինալ սագայի երկրորդ եթերաշրջանը:

«Համընդհանուր բարոյականություն» (TNT)- 10 սերիայից բաղկացած պատմական դրամայի պրեմիերա, որի հեղինակը Էդվարդ Բերնսն է: Նա նաև ֆիլմի սցենարիստը, ռեժիսորը, պրոդյուսերն ու գլխավոր դերակատարն է: Սյուժեի կենտրոնում 60-ականների դեպքերն են, երբ ոստիկանները համընդհանուր շահերի պաշտպանության համար ամեն օր անցնում են բարոյականության սահմանն ու բախվում կոռուպցիային:

26 օգոստոսի, չորեքշաբթի

«The Carmichael Show» (NBC)- սիտքոմի պրեմիերա, որի հեղինակը Ջերոդ Քարմայքլն է: Ներկայացվում է հորինված ընտանիքի պատմություն: Եթերաշրջանը կազմված է 6 սերիայից:

28 օգոստոսի, ուրբաթ

«Նարկոդիլերներ» (Netflix)- տասը սերիայից բաղկացած դրամա, որի ռեժիսորը Ժոզե Դատիլին է: Ռեժիսորն ասում է, որ սա իրական պատմություն է այն մասին, թե ինչպես է կոկաինը դարձել ԱՄՆ-ի և Եվրոպայի գլխավոր խնդիրը, ու ինչպես է այդ ամենը սկսվել Մեդելինում:

31 օգոստոսի, երկուշաբթի

«Անփույթը» (MTV)- Էշլի Ռիկարդսի դերակատարմամբ կոմեդիայի վերջին՝ 5-րդ եթերաշրջանի ավարտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս