
Հնդկաստանում սպանել են 5 կնոջ՝ նրանց մեղադրելով կախարդության մեջ

45-50 տարեկան հինգ կին է սպանվել Հնդկաստանի գյուղերից մեկում ամբոխի կողմից, որը նրանց մեղադրել է կախարդության մեջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնել են տեղի ոստիկանությունից, այս գիշեր Ջարկխանդ նահանգի մայրաքաղաքից 30 կմ հարավ գտնվող գյուղի բնակիչները կանանց բռնությամբ դուրս են հանել իրենց տներից ու մահակներով ծեծել, մինչ նրանք կմահանան:
Դեպքի հետ կապված՝ ձերբակալվել է գյուղի 24 բնակիչ, հայտնել են ոստիկանությունից: