Բաժիններ՝

Թեստ. Ոտքի մատների ձևը կարող է բավականին հետաքրքիր բաներ պատմել ձեր մասին

Այս թեստն «աշխատում» է երկու սեռի դեպքում էլ:

1. Մատների կլորավուն վերջույթներ

Այս ձևն ամենահաճախն է հանդիպում: Այդպիսի ոտքի մատներ ունեցող մարդիկ սովորաբար դիվանագետ են, կարողանում են «հարթեցնել սուր եզրերը» և, ինչպես  «նորմալ հերոսներ», միշտ կարողանում են շրջանցել: Այսինքն՝ նրանք այնքան են վախենում կոնֆլիկտներից, որ միշտ նախընտրում են լռությամբ կուլ տալ վիրավորանքները և բարձրաձայն չարտաբերել «ոչ» բառը: Նրանք ենթարկվում են հասարակական բարքերին՝ վախենալով, որ հանկարծ մի բան այնպես չեն անի: Նրանց մեջ արկածախնդիրներ գործնականում չկան:

11855654_977970555579021_205894110022359412_n

2. Մատների «անկյունաձև» վերջույթներ

Այդպիսի մատներ ունեցող մարդիկ լի են էներգիայով, ապրում են՝ ինչպես իրենց հարմար է, արհամարհում են շրջապատի կարծիքը՝ ասելով. «Ես հարյուր դոլարանոց թղթադրամ չեմ, որ բոլորին դուր գամ»: Նրանց մեջ շատ են պատվախնդիրները, որոնք համոզված են՝ կարիերայի սանդուղքով բարձրանալու համար բոլոր միջոցները թույլատրելի են:

3. Մատների «սրացող» վերջույթներ

Այդպիսի մատներով մարդիկ սովորաբար շատ մանրանկատ ու բծախնդիր են: Նրանց համբերությունն արագ է հատում, բայց միևնույն ժամանակ՝ դա չի խանգարում, որ հասնեն իրենց նպատակին: Նրանք կարող են տարիներով աշխատել ինչ-որ բանի վրա, և արդյունքն անկանխատեսելի կլինի. կարող է լույս աշխարհ գալ մուկ, որին լեռն է ծնել, կամ էլ՝ նոր գլուխգործոց, որի մասին կխոսեն նույնիսկ այն ստեղծողի մահվանից երկար տարիներ անց:

4. «Փոս ընկած» մատներ

Մատների այդպիսի ձևը հազվադեպ է հանդիպում և ցույց է տալիս, որ դրա տերն ունակ է անվերջ կուտակել ներքին էներգիա: Նա միշտ պատրաստ է վերցնել, բայց տալու ունակ չէ: Եթե փոս ընկած մատներն ունեն անկյունաձև վերջույթներ, ապա դա վկայում է անկառավարելի, բռնկվող բնավորության և այն մասին, որ մարդը հաճախ չգիտի՝ ի՞նչ ուղղությամբ է իրեն հարկավոր գնալ:

5. Լայնացող մատներ

Այդպիսի ձևը վկայում է այն մասին, որ դրա տերը մեծ պոտենցիալ ունի ու կարող է հասնել այն ամենին, ինչին ցանկանա: Իհարկե, դրա համար պետք է վերջ տա անվերջ դատարկաբանելուն ու գործի անցնի:

6. Մատներ, որոնք լայնանում են վերևում

Որպես կանոն՝ այդպիսի ձև ունի ոչ միայն բթամատը, այլև դրան հաջորդող երկրորդ և երրորդ մատները: Այդպիսի մատներ ունեցողներին չեն վախեցնում նոր գործերը, անգամ, եթե սկզբում նրանք ընդհանրապես պատկերացում չունեն, թե ի՞նչ ու ինչպե՞ս պետք է անեն: Եթե այդպիսի տեսք ունի աղջկա երկրորդ մատը, ապա նա պարզապես ապրում է էմոցիաներով, եթե երրորդը՝ նա կրեատիվ է: Տղամարդկանց՝ վերևի հատվածում լայնացող երկրորդ մատը «խոսում է» այն մասին, որ նրանք էգոիստ են, իսկ երրորդի դեպքում՝ ի ծնե հակված են ագրեսիայի:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս