
ԱՄՆ-ը ևս 500 մլն դոլար կհատկացնի ուկրաինացի զինծայողների ուսուցման համար

ԱՄՆ իշխանությունները խոստացել են Ուկրաինային հատկացնել ևս 500 մլն դոլար զինծառայողների ուսուցման համար, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Ուկրաինայի խորհրդարանի արտասահմանյան գործերով կոմիտեին:
Ուկրաինական ԶԼՄ-ները այդ մասին հայտնում են՝ հղում կատարելով ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի նամակը՝ ուղղված Գերագույն ռադայի արտասահմանյան հարցերով կոմիտեի նախագահ Աննա Գոպկոյին:
Նամակում ասվում է, որ Վաշինգտոնը ոչ միայն կհովանավորի ուկրաինացի զինվորականների ուսուցումը, այլև պատրաստ է Ուկրաինային տրամադրել 2 մլրդ դոլարի վարկ: