
Լույս է տեսել Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի մասնակցությամբ By the Sea ֆիլմի թրեյլերը

Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի մասնակցությամբ By the Sea ֆիլմի թրեյլերը հայտնվել է YouTube-ում: Դերասանուհին հանդես է գալիս՝ որպես ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր:
Ֆիլմը պատմում է նախկին պարուհու ու գրողի մասին, ովքեր ճանապարհորդում են Ֆրանսիայում 1970-ականներին: Ընտանեկան զույգի մոտ տարաձայնություններ են առաջանում, ու նրանք սկսում են միմյանցից հեռանալ: Սակայն ծանոթությունը մի նորապսակ զույգի հետ ստիպում է նորովի հայացք գցել իրենց հարաբերություններին:
Թրեյլերում անշտապ գործողությունները գրեթե չեն ընդհատվում երկխոսություններով: Հերոսները շատ են ծխում ու մտահոգ տեսք ունեն: Նրանք խոսում են հյուրանոցի համարում, ապա զբոսնում լողափին:
Ֆիլմում հանդես են գալիս Մելանի Լորանը, Մելվիլ Պուպոն, Նիլս Արեստրուպը, Ռիշար Բորենժեն:
Ֆիլմի ռելիզը նախանշված է նոյեմբերի 13-ին:
Ամուսինները միասին չէի խաղացել 2004թ. նկարահանված «Միստեր և միսիս Սմիթները» ֆիլմից հետո: Հենց այդ ժամանակ էլ սկսվել էր նրանց սիրավեպը: