iPhone 6S-ի արտադրությունը որոշ ժամանակով հետաձգվել է
iPhone 6S ու 6S Plus նոր մոդելների արտադրությունը հետաձգվել է մեկ-երկու շաբաթով: Այս մասին հայտնել է KGI Securities-ի վերլուծաբան Մին-Չի Կուոն, որը հստակ տվյալներ ունի Apple-ի սարքերի մասին:
Արտադրությունը հետաձգվում է, քանի որ iPhone 6S-ի արտադրությունը լրջորեն կազդի ընկերության ներկայիս մոդելների՝ iPhone 6-ի ու 6 Plus-ի վրա:
Այդ պատճառով էլ նոր սմարթֆոնների արտադրությունը կսկսվի օգոստոսի վերջին Չինաստանի Foxconn ու Pegatron գործարաններում:
Չնայած ուշացմանը՝ սմարթֆոնը պետք է լույս տեսնի նախատեսված ժամանակին՝ 2015թ. սեպտեմբերին:
Ընկերությունն իր նախորդ սմարթֆոնները նույնպես ներկայացրել է սեպտեմբերին: