
ՌԴ-ում 3 տարեկան երեխան, 7-րդ հարկից ընկնելով, ողջ է մնացել՝ հայտնվելով օդորակիչի վրա

Վլադիվոստոկում 3 տարեկան տղան ողջ է մնացել շնորհիվ այն բանի, որ սարսափելի անկմանը խանգարել է հարկերից մեկում տեղադրված օդորակիչը, հայտնում է LifeNews-ը:
Տղան ընկել է ընդամենը մեկ հարկ ու կախվել է 6-րդ հարկի մետաղական կոնստրուկցիայից:
Սարսափելի տեսարանի ականատեսը՝ շենքի 9-րդ հարկի բնակիչներից մեկը, շտապել է օգնության: Ազգությամբ լեհ երիտասարդը, վտանգելով սեփական կյանքը, սավաններով իջել է երեխայի մոտ ու երեխային իջեցրել է վտանգավոր բարձրությունից:
Երեխային զննել են դեպքի վայր ժամանած բժիշկները: Երջանիկ աստղի տակ ծնված փոքրիկի գլուխը վիրակապել են ու հոսպիտալացրել: Երեխայի մայրը դժվարացել է խոսել՝ գտնվելով շոկի մեջ: