
Շվեդիայում տղամարդը IKEA-ում դանակով հարձակվել է մարդկանց վրա, կան զոհեր

Շվեդիայում՝ IKEA հիպերմարկետում, տղամարդը դանակով հարձակվել է 2 մարդու վրա, սպանել նրանց ու վիրավորել ևս 1-ի, հայտնում է The Local-ը:
Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Ոստիկանությունը հաստատել է 2 մարդու մահվան փաստը:
Ներկայում պարզվում են տեղի ունեցածի պատճառները:
Խանութը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, գտնվում է Վեստերոս քաղաքում՝ Ստոկհոլմից 115 կմ հեռավորության վրա:
Տվյալ հիպերմարկետբ ամենախոշորներից է Շվեդիայում, ունի 3 հազար կայանատեղի: