Քանյե Ուեսթի մի զույգ մարզակոշիկը գնահատվել է տասնյակ-հազարավոր դոլարներ
Nike բրենդի Yeezy 1 մարզակոշիկները, որոնցով ռեփեր Քանյե Ուեսթը ելույթ է ունեցել 2008 թվականին Grammy մրցանակաբաշխության ժամանակ, աճուրդի են հանվել 75 հազար դոլարով, հայտնում է NME-ն:
Մարզակոշիկը կարելի է գնել օնլայն The Heat Check կայքում:
45 չափսի համարի կոշիկի նկարագրության մեջ ասվում է, որ այն դարձավ այն մարզակոշիկների բնօրինակը, որ երաժիշտը ստեղծել է Nike-ի հետ համագործակցությամբ ու հատուկ արարողությանը ելույթ ունենալու նպատակով:
Դիզայներական մարզակոշիկի հետ տրվում է փայտե տուփ՝ այն պահպանելու համար:
Ուեսթը Nike-ի հետ ստեղծեց երկու մոդել՝ 2009-ին՝ Air Yeezy-ն, ու Air Yeezy II-ը՝ 2012 ու 2014 թվականներին: