
ԱՄՆ-ում հայտնաբերվել է 35 տարի առաջ գողացված Ստրադիվարիուսի ջութակը

ԱՄՆ ոստիկանությունը հայտնաբերել է 35 տարի առաջ անհետացած Ստրադիվարիուսի ջութակը, հայտնում է ABC News-ը:
Ջութակը գողացել էին երաժիշտ Ռոման Տոտենբերգի մոտից 1980 թվականին ունեցած ելույթից հետո:
Հետաքննություննների դաշնային բյուրոն կապվել է երաժշտի դստեր՝ Նինա Տոտենբերգի հետ, ում պետք է փոխանցվի երաժշտական գործիքը:
«Ես ինչ-որ պահի չէի կարող հավատալ, որ դա ճշմարտություն է»,- ասել է աղջիկը:
Անձամբ Տոտենբերգը մահացել էր 2012-ին, 101 տարեկանում՝ այդպես էլ չկարողանալով տեսնել իր գործիքը:
«Դա ահռելի կորուստ էր իմ հոր համար: Երբ դա տեղի ունեցավ, նա ասում էր՝ կարծես թե կորցրել է իր ձեռքը»,- պատմել է երաժշտի դուստրը՝ Ջիլը:
Ոստիկանությունը հայտնել է, որ գողության հարցով հայց չի կարող ներկայացվել, քանի որ գլխավոր կասկածյալն արդեն մահացել է: