ԱՄՆ Առափնյա ոստիկանության նավը նախօրեին Սան-Դիեգո (Կալիֆոռնիա) է հասցրել ավելի քան 29,9 տոննա առգրավված կոկաին, որի ընդհանուր արժեքը կազմում է 1,01 մլրդ դոլար, հայտնում է Los Angeles Times-ը:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակցի կողմից 2015 թվականի հուլիսի 15-ին հիշյալ հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի սենյակում կատարված ստուգումներով հայտնաբերվել և առգրավվել են խոշոր չափերով «դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբեր:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) իր վրա է վերցրել Ստամբուլում ոստիկանական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով կուսակցության հայտարարությանը:
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում օգոստոսի 11-ին կայացած արտագնա խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատվել է «Արժեթղթավորման հիմնադրամների գրանցումը և գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 6/01-ը:
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ` պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, երեկ Վրաստանի տարածքով փախել են Հայաստան:
2015 թվականի օգոստոսի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.25%:
Իրանը մտադրություն ունի չորացող Ուրմիա լճին կենդանություն հաղորդել Հայաստանից ու Վրաստանից բերված ջրով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Ըստ բուհերի և մասնագիտությունների 2015/2016 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին»:
«Տվյալ գործի շրջանակում Յանուկովիչը կարող է գալ Ուկրաինա այն բանից հետո, երբ ավարտվի նրա վրա հարձակում գործելու գործի հետաքննությունը, հայտնաբերվեն այն անձինք, ովքեր մեղավոր են հարձակում գործելու մեջ ու ենթարկվեն պատասխանատվության»,- ասել է փաստաբանը:
Ճշմարիտյանը մշտապես խոսում է մարդակենտրոնությունից, բայց իր գործողություններով ապացուցում հակառակը՝ հնարավորինս հեռու սպառողից, սպառողի իրավունքներից և սպառողի խնդիրներից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք, քաղաքական և հասարակական պահանջ չկա: Հայաստանում չկա և երբեք չի եղել ո՛չ սահմանադրական և ո՛չ էլ քաղաքական ճգնաժամ: 2005-ին, երբ փոփոխվեց Սահմանադրությունը, կա՛ր դրա հրամայականը: Փոփոխվեց նախևառաջ այն պատճառով, որ նոր Սահմանադրությունը պարտադիր պետք է համաձայնեցվեր Եվրոպայի խորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին:
«Մենք՝ կառավարությունը և գիտական ոլորտը, պետք է փորձենք միասին գյուղատնտեսության բնագավառն ավելի զարգացնել և ավելի արդյունավետ դարձնել: Պետք է արդյունքների մասին խոսենք՝ բոլորիս ուժերը համատեղենք և արդյունք տանք, մեր գյուղացիներին, հողօգտագործողներին ուղղորդենք», – նշել է վարչապետը: Ամփոփելով քննարկումը՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է մշակել կոնկրետ իրատեսական ծրագրեր, համատեղ քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ և ներկայացնել ՀՀ կառավարություն:
Դուք 2014թ. հունիսի 11-ի N 2222Ա որոշմամբ Երևանի քաղաքապետի բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով, պարգևատրել եք Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին Երևան քաղաքում հասարակական ակտիվ գործունեություն ծավալելու համար:
Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39095169 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Օգոստոսի 11-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի կունենա Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը: Չեմպիոնների լիգայի հաղթող «Բարսելոնան» կմրցի Եվրոպա լիգայի չեմպիոն «Սևիլիայի» հետ:
Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Չեմնիցերի» դարպասը։ Այս խաղում իրեն գերազանց է դրսևորել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Սթիվ Ջոբսի խորթ մայրը՝ Կլարա Հակոբյանը, համակարգչային հանճարի կյանքում ամենաանփոխարինելի մարդը դարձավ: Կլարան ամուսնու՝ Փոլ Ջոբսի հետ միասին, Սթիվին տվեց այն ընտանիքը, որի պակասը նա այնքա՜ն ուներ, և Ջոբսին պարուրեց անասելի քնքշանքով ու ջերմությամբ:
Եթե քիչ գումար ունեք, պետք է բիզնես ստեղծեք: Եթե ընդհանրապես գումար չունեք, ապա պետք է անհապաղ բիզնես ստեղծեք, հենց հիմա: Գտեք հասարակության կարիքները ու մտածեք դրանց լուծման եղանակները: Ամենահաջողված որոշումները բիզնես-պլանի տեսքով ներկայացրեք ներդրողներին:
Bild-ը տեղեկացնում է, որ անհայտ անձը կրակել է «Հերտայի» ակումբային ապակու վրա: Միջադեպը տեղի է ունեցել Բիլեֆելդում, որտեղ բեռլինյան ակումբը Գերմանիայի Գավաթի 1/32-րդ եզրափակչի շրջանակներում պետք է խաղա տեղական «Արմինիայի» դեմ:
«Կադրերի բաժին N 168»-ում այսօր մեր ընթերցողներին իր կինոնախընտրությունը կներկայացնի հայազգի բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Ուկրաինայի ֆինանսների նախկին նախարար Յուրի Կոլոբովը փախստականի կարգավիճակ ստանալու վերաբերյալ հարց է ներկայացրել Իսպանիային, իսկ «Ուկրսոցբանկի» նախկին ղեկավար Բորիս Տիմոնկինը՝ ապաստան է խնդրել Գերմանիայից, հայտնում է «Ուկրաինսկիե նովոստին»՝ հղում կատարելով գլխավոր դատախազությունում իր աղբյուրին:
«ESPN»-ը տեղեկացնում է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը նշել է իր վարկածով՝ պատմության լավագույն 5 բռնցքամարտիկներին։
4 հազար մարդ է առաջադրել իր թեկնածությունը՝ մասնակցելու կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ասել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:
Բրիտանացի դեռահասը, ով դանակով հարձակվել էր իր ուսուցչի վրա, դատապարտվել է 11 տարվա ազատազրկման սպանության փորձի համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Sport.es-ը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է հետաձգել 28-ամյա իսպանացու տրանսֆերը` Նեյմարի հիվանդության պատճառով, ով վարակվել է խոզուկով և բաց է թողնելու թիմի առաջիկա խաղերը: Նշվում է, որ «Բարսելոնան» պնդում է այն հանգամանքի վրա, որ Պեդրոն մասնակցի օգոստոսի 11-ին «Սևիլիայի» հետ կայանալիք Եվրոպայի Սուպերգավաթի, ինչպես նաև՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղերին: Պեդրոյի հետ կապված պլաններ ունի […]
Օգոստոսի 11-ին և 13-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Սլովակիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ:
Վերջին պահին կատալոնական ակումբի հայտացուցակից դուրս է մնացել թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ Նեյմարը: Տեղեկացնենք, որ բրազիլացին վարակվել է խոզուկ հիվանդությամբ և բաց կթողնի մոտավորապես 2 շաբաթ:
ՀԸՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ավարտվել է ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը:
ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն վճռել է կարգապահական տույժի ենթարկել Ալբանիայի և Սերբիայի հավաքականներին: