Բաժիններ՝

Մահացել է Սթենլի Կուբրիկի ու Հովարդ Հոուքսի ֆիլմերի աստղը

Դերասանուհի Քոլին Գրեյը մահացել է օգոստոսի 3-ին, Լոս Անջելեսի Բել-Էյր շրջանի իր տանը: 92-ամյա նուարի ժանրի դերասանուհին մահացել է բնական պատճառներով, հայտնում է Variety-ն:

Գրեյի կարիերայում գլխավոր դերը եղել է Սթենլի Կուբրիկի «Սպանություն» ֆիլմում խաղացած դերը, որտեղ նա արտաբերել էր նուարի պատմության մեջ ամենահայտնի ակնարկը: «Գուցե ես գեղեցիկ չեմ ու այնքան էլ խելացի չեմ, այնպես որ, ավելի լավ է ինձ մենակ չթողնեք»,- ասել էր նա:

Նրա կարիերայի պիկը համարվում է 1950-ականների սկիզբը, երբ նա շատ էր նկարահանվում կրիմինալ դրամաներում, որ հիմա ընդունված է ասել նուար ժանր:

Նա նկարահանվել է նաև Հովարդ Հոուքսի «Կարմիր գետը» վեսթերնում, Հենրի Հեթեուեյի «Մահվան համբույրը» ֆիլմում:

Դերասանուհին 1960-ականներին նկարահանվել է հիմնականում հեռուստատեսությունում:

Իր կարիերայի վերջին ֆիլմը նա խաղացել է 1985-ին՝ «Ճիչ լեռան վրայից» ֆիլմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս