Բաժիններ՝

Գերմանիայի վերամիավորումն արժեցել է 2 տրիլիոն եվրո

Գերմանական Welt am Sonntag թերթի փոխանցմամբ` ԳՖՀ-ի ու ԳԴՀ-ի միավորման գործընթացը և ներկա դրությամբ երկրի արևելքում կենսամակարդակի հավասարեցումն արժեցել է 2 տրիլիոն եվրո: Այդ մասին են վկայել հետազոտական մի շարք ինստիտուտների իրականացրած հետազոտության արդյունքները:

Տնտեսական հետազոտությունների ինստիտուտը (IFO) հաշվարկել է, որ Գերմանիայի կառավարությունն ընդհանուր գումարի 60-65 տոկոսն ուղղել է սոցիալական ծախսերի վրա, ինչն առաջին հերթին վերաբերվում է նախկին ԳԴՀ-ում թոշակների բարձրացմանը: 

Մոտ 14.5 միլիարդ եվրո ծախսվել է երկրի արևելքում տնտեսության խթանման տարբեր ծրագրերի վրա: 2014 թվականի սկզբի դրությամբ ուղիղ ֆինանսական սուբսիդիաները կազմել են 560 միլիարդ եվրո:

Գերմանիայի արևելյան մասը` նախկին ԳԴՀ-ը, տնտեսական ու սոցիալական գործնական ողջ ցուցանիշներով դեռևս լրջորեն պարտվում է երկրի արևմտյան տարածքներում: IFO-ի ներկայացուցիչ Յոահիմ Ռագնիտցը հայտարարել է, որ Գերմանիայի արևելքը մոտ ժամանակներս, հազիվ թե, կարողանա հասնել արևմուտքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս