ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱԶԱՏՎԵԼ ՆԻԿՈԼԻՑ, ԳՆԱ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ. ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ԵՆ… ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ. ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

«Դասեր» հաղորդաշարի հյուրը սահմանադրագետ, քաղաքագետ, միջազգայնագետ Վարդան Պողոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Իլհամ Ալիևը չէր կարող հաջողությունների հասնել, եթե չունենար բազային լավ կրթություն: Ալիևն իր հորից պակաս կրթված չէր, շատ լավ պատմություն գիտեր: Մոսկվայում ուսանելու տարիներին իմ սեմինարիստն է եղել: Քննության ժամանակ տարբեր հարցեր էր տալիս, ինչը ցույց էր տալիս՝ մարդը լավ պատմություն գիտի: Երբ ինտելեկտուալ բարձր մակարդակով մարդը որպես զրուցակից ունենում է մեկին, ով պատմություն չգիտի, նորմալ պատրաստված չէ, բնական է, որ նա առավելություն է ունենում նրա համեմատ: Ու պարզ է, որ իր ու Նիկոլ Փաշինյանի միջև մեծ հակադրություն պիտի լիներ: Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ Իլհամ Ալիևը չէր կարող իրեն այդպես լկտի պահել, բայց երբ դիմացինդ քաղաքականությունից ու հատկապես արտաքին քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, նրա հետ վարվում ես՝ ինչպես կարողանում ես:
  • Երբ 2018թ. Նիկոլն իր շարժումը սկսել էր, մի քննարկման ժամանակ, եթե տեսնեիք, ԵՄ այդ ժամանակվա դեսպան Պյոտր Սվիտալսկին, մի կողմ դնելով դիվանագիտական էթիկետը, ինչպես էր խոսում, կմտածեիք՝ ընդդիմադիր գործիչ է խոսողը… Պետք էր տեսնել՝ ինչ մեղադրանքներ էր ներկայացնում նախկին իշխանությանը: Սվիտալսկին անթաքույց պաշտպանել է Փաշինյանին ու անթաքույց առաջնորդվել է հակահայկական շահերով:
  • Փաշինյանի նախընտրական կամպանիայի մեխն, այսպես կոչված, խաղաղությունն է, որն ինքն իբր հաստատել է Հայաստանում, և երկրորդը՝ դրանից բխող այն կեղծ թեզը, թե եթե ես չլինեմ, պատերազմ կլինի: Եթե խաղաղություն է, ապա մի վարչապետին մյուսով փոխարինելու դեպքում ինչո՞ւ պետք է պատերազմ սկսվի, եթե որևէ մեկը հիմա 19 քաղաքական ուժերից չի ասում՝ հենց ընտրվեցի, պատերազմով, ռազմական ճանապարհով Արցախը հետ բերել կամ դեօկուպացնել Հայաստանի տարածքները: Ակնհայտ է, չէ՞, որ այդ «խաղաղությունն» ընդամենն Ալիևի և Փաշինյանի միջև է. հետևաբար՝ չկա Փաշինյան, ուրեմն կլինի պատերազմ:

Կարդացեք նաև

  • Խաղաղություն՝ միջազգային իրավունքի իմաստով, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված չէ: Մեզ համար բազմաթիվ վտանգավոր կետեր պարունակող այդ փաստաթուղթը դեռևս կնքված պայմանագիր չէ: Հետևաբար՝ սուտ է այն թեզը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել: Կա նախաստորագրված փաստաթուղթ, որը ստորագրելու համար Ադրբեջանը պահանջում էր մեր Սահմանադրությունը փոխել, Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հանել։
  • Մենք Տավուշի օրինակով տեսանք, թե որն է Փաշինյանի պատկերացրած սահմանազատումը, երբ միակողմանի զիջվեցին Հայաստանի տարածքները: Հիմա եթե հանձնվեն նաև անկլավները, ինչը պահանջում է Ալիևը, մենք հայտնվում ենք մեկուսացման մեջ: Մենք Վրաստանի ու Իրանի հետ կապի նոր ճանապարհներ պիտի որոնենք, եթե հանձնվեն Տավուշի անկլավներն ու Տիգրանաշենը:
  • Հայաստանում միակ պատերազմ բերող կուսակցությունը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև եթե նա նորից տարածքներ հանձնեց, հայ ժողովուրդը դրա հետ չի հաշտվելու՝ դրանից բխող հետևանքներով:
  • Իրանը հիմա դարձել է համաշխարհային պետություն, և Իրանը թույլ չի տալու այս տարածաշրջանում արևմտյան ներկայություն: Եվ այս պարագայում ակնհայտ է, որ եթե Փաշինյանը վերընտրվեց, պատերազմի վտանգն ավելի է մեծանալու, քան, եթե իշխանության գան ընդդիմադիր ուժերը, որոնց նախընտրական ծրագրերում շատ հավասարակշռված արտաքին քաղաքականության մասին է նախանշված: Փաշինյանն ուղղակի շանտաժի է ենթարկում սեփական ժողովրդին: Նպատակն իր օգտին ձայներ կորզելն է: Իսկ Նիկոլ Փաշինյանի համար ազգային ու պետական շահ գոյություն չունի: Մենք գործ ունենք պաթոլոգիկ, խրոնիկ սուտասանի հետ:
  • Ինչո՞ւ մենք պետք է հավատանք, որ այն ամենը, ինչ հիմա խոստանում է Փաշինյանը, կիրականանա, եթե սկսած 2018թ.-ից միայն սուտ է խոսում ու փորձանքներ բերում: Այն, ինչ նա արել է, պատմական առումով աննախադեպ է: Արցախը եզակի տարածք էր, որը համեմատաբար քիչ էր ենթարկվել օտար ուժերի հարձակումների ու բնակչության ճնշող մեծամասնությամբ միշտ հայկական է եղել: Այսօր սրանք ասում են՝ Արցախը հայկական չէ, և մեզ ստիպում հաշտվել այդ իրավիճակի հետ:

  • Եվրոպական ժպիտների դիմաց մենք վճարելու ենք մեր անկախությամբ: Ինչ Փաշինյանը խոստացել է հավաքական Արևմուտքին, անելու է, եթե վերարտադրվեց: Իսկ այդ պարագայում մենք այլևս սուբյեկտայնություն չենք ունենալու, չենք ունենալու ազգային պետություն, որն ի վիճակի է լինելու պաշտպանել մեր շահերը: Իսկ թե ինչ է խոստացել, ակնհայտ է: Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Արևմուտքը դեն է նետել իր դիմակը և պարզ ասում է՝ իր նպատակը Ռուսաստանին ստրատեգիական պարտության հասցնելն է: Իսկ դրա համար պետք է գործեն Ռուսաստանին դաշնակից պետությունների միջոցով: Զելենսկին հիմա շատ ծանր վիճակում է հայտնվել, բայց Եվրոպան մինչև վերջ Ուկրաինային օգտագործելով՝ փորձում է թուլացնել Ռուսաստանը: Մոլդովան իրենցն է, հիմա ամեն ինչ անում են, որ Փաշինյանը գնա ուկրաինացիների ճանապարհով, հանի Ռուսաստանին մեր տարածաշրջանից: Բայց աշխարհագրությունը հնարավոր չէ փոխել:
  • Իրանը հիմա փոխվել է. նախկին ստատուս-քվոն Հորմուզի նեղուցի վերաբերյալ չի լինելու: Իրանն է վերահսկելու և նեղուցը, և ողջ տարածաշրջանը, ինչը նշանակում է, որ Իրանը թույլ չի տալու, որ Փաշինյանն իր մտադրություններն իրականացնի: Եթե մենք ամերիկացիներին բերում ենք այստեղ, պետք է նկատի ունենանք, որ բերում ենք մի պետության, որը թշնամի է մեր նկատմամբ միշտ բարյացակամ տրամադրված Իրանին:
  • Ռուսաստանն, ի տարբերություն 2021թ. ընտրությունների, երբ պաշտպանում էր Փաշինյանին, հիմա հստակ շատ պարզ դիվանագիտական ուղերձներ է փոխանցում, թե ինչ է լինելու Հայաստանի հետ, եթե Փաշինյանը վերարտադրվի՝ առնվազն սառը պատերազմ Ռուսաստանի հետ՝ դրանից բխող տնտեսական և քաղաքական հետևանքներով: Փաշինյանի վարած քաղաքականությունը Հայաստանին տանում է փակուղի, միգուցե՝ նաև տաք պատերազմ:
  • Եվրոպական միությունն ունի Եվրոպական խորհրդարան: ԵԽ-ն դատապարտում է Ադրբեջանին, նրա գործողությունները երկրի ներսում ու դրսում, բայց ո՞ւր վազեց Երևանից Կայա Կալասը, ո՞ւր վազեց Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նրանց պետք է գազը, նավթը, էներգիան: Իրենք շարունակելու են իրենց պրոադրբեջանական քաղաքականությունը, որովհետև այնտեղ է իրենց շահը:
  • Ընդդիմությունը շատ ճիշտ է անում, երբ բարձրացնում է 300 000 ադրբեջանցիների՝ Հայաստան բերելու հարցը, որը հնչում է տևական ժամանակ Ալիևի կողմից: Եթե չկա նման բան, Փաշինյանն ինչո՞ւ առարկայական կերպով չի հերքում այդ տեղեկությունը: Ինչո՞ւ չի հերքում՝ հենց Ալիևին պատասխանելով: Եթե դու դեմ ես դրան, ապա պետք է ուղղակիորեն ասես այդ մասին, որ այն երբեք չիրականանա: Փաշինյանը երբեք չի խոսում, որ արցախահայությունն իրավունք ունի վերադառնալ իր հայրենիք: Փոխարենը՝ Ալիևն ու իր պրոպագանդան անդադար խոսում են ադրբեջանցիների՝ Հայաստան գալու մասին: Չի եղել երբևէ նման բան, որ Խորհրդային Հայաստանի տարածքում 300 000 ադրբեջանցի է ապրել: Փոխարենը՝ Ադրբեջանում ապրել է 450 000 հայ: Որտե՞ղ են նրանք: Բա պահանջե՛ք: Չի պահանջի, որովհետև իր համար իր միակ սրբությունն իր աթոռն է:

  • Հունիսի 7-ին ընտրություններում Հայաստանի ճակատագիրն է որոշվելու: Ես ուզում եմ շատ հստակ շեշտել, որ եթե մենք ունենալու ենք Հայաստանի Հանրապետություն, այդ անունը կրելու պատիվը կարող ենք ունենալ այն ժամանակ, երբ ինքներս մեր ճակատագիրը կորոշենք: Այսօր մեր ճակատագիրը որոշում է մի մարդ, ով հայկականության հետ որևէ կապ չունի: Միգուցե 2018-ին էլ չուներ, բայց քչերը դա տեսան: 

Հունիսի 7-ի համար կան շատ պարզ բանաձևեր. առաջինն այն է, որ պետք է գնալ ընտրության, որովհետև չգնալով՝ արհեստական առավելություն ես տալիս Նիկոլ Փաշինյանին, ով տիրապետում է ահռելի ռեսուրսների, այդ թվում՝ վարչական: Եթե դու չես գնում, նպաստում ես, որ նա վերարտադրվի: 2021-ին էլ չէր ընտրվի, եթե մարդիկ գնային ընտրության: Ընտրության գնալն անհրաժեշտ է: Եթե ուզում ես ազատվել Նիկոլից, գնա՛ ընտրության: Եթե գնում ես ընտրության, դու ուրեմն պետք է ընտրես այնպիսի ուժի, ով ռեալ հնարավորություն ունի Պառլամենտ մտնել: Եթե դու դա չես անում, էլի հնարավորություն ես տալիս Նիկոլ Փաշինյանին: Սա երկրորդ քայլն է: 3-4 կուսակցություն կա, որ ռեալ հնարավորություն ունի Խորհրդարան մտնելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցությունները: Միայն այս 4 ուժերից որևէ մեկին ձայն տալու պարագայում մենք հնարավորություն կունենանք խուսափել ձայների փոշիացումից: 

  • 2021թ. եթե ընտրողը մտածում էր՝ Փաշինյանին ձայն տամ՝ պատերազմ չի լինի, հիմա տեսավ, որ 2021-ից հետո ոչ միայն Հայաստանի տարածքում եղան պատերազմներ, այլև Արցախը կորցրեցինք: Ինչո՞ւ մարդիկ հիմա պետք է հավատան նրա խաղաղության խոստումներին:

  • Մեր Քրեական օրենսգրքում, իմ կարծիքով՝ պետական դավաճանության հանցակազմը, ցավոք, ճիշտ չի ձևակերպված: Սահմանադրաիրավական առումով ցանկացած գործողություն, որով դու, լինելով պաշտոնատար անձ, ոտնահարում ես քո պետության շահերն ու անցնում ես հակառակորդի կողմը գիտակցաբար կամ անզգուշությամբ ու կատարում նրա ցանկությունները, պետական դավաճանություն է: Այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներից շատերը պետական դավաճաններ են: Մասնավորապես, 2024թ. Փաշինյանն ու նրա կառավարության անդամների մի մասը գնացել են Հայաստանի տարածքների օտարմանը, ինչը քրեորեն պատժելի արարք է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031