«Գնացել ես Ամերիկա, մինուսով վերադարձել ես, բայց ժպտում ես, իսկ մարդիկ տեսնում են՝ ինչ կատարվեց, դրա համար էլ խանդավառված չեն: Ալիևն օրերս մեզ հիվանդ ժողովուրդ անվանեց. Ո՞նց ես խաղաղություն բերում, որ նա ասում է՝ հիվանդ եք: Միջանցք տալը, Սյունիքն արդեն ազդակ էր՝ Երևանը հանձնելու, անխուսափելի է, մենք էլ ոչինչ չենք անում: Մի օր էլ ստիպված ենք լինելու Երևանից դուրս գալ, բայց արդյո՞ք կհասցնենք դուրս գալ… Կա՞ մի սրբություն, որ Նիկոլ Փաշինյանը չի պղծել: Աշխարհն էլ է զարմացած: Քո հոգևորականներին է այսօր դատում, եկեղեցու դեմ է դուրս եկել…»:
«Սահմանադրական հանրաքվեն 640 000 ձայնի մասին է։ Ալիևը վստահություն ունի, որ այդ ձայներն ապահովվելո՞ւ են։ Իսկ եթե չապահովվե՞ն։ Դա շանտաժ է։ Սա այն դեպքը չէ, որ կառավարության ղեկավար կոչվածը կարող է միանձնյա որոշել։ Եթե կա փաստացի կախվածություն 640.000 ձայներից, ու եթե չստացվեց հանրաքվեն, ի՞նչ են անելու»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանն է։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) սոցիալական թեմաներով գործադուլը երևի այս խառը օրերին ամենափոքր խնդիրն էր, որ կարող էր հուզել երկրի օրեցօր վատթարացող իրավիճակը լուսաբանող մարդուն։ Դե այն, որ մարդիկ ավելի մեծ վարձատրություն են պահանջում, գնաճի պայմաններում՝ կարելի է անգամ նորմալ գնահատել, և նույնիսկ պայքարողներին մաղթել հաղթանակ ու անցնել առաջ։
Հայաստանի հատուկ ծառայություններն իրենց սև գործն արել են՝ յուրաքանչյուր պաշտոնյայի վերաբերյալ ձեռք են բերել աղաղակող փաստեր, կոմպրոմատներ, դրանք ներկայացրել են Նիկոլ Փաշինյանին, նա էլ այդ փաստերը հոյակապ օգտագործում է, և արդյունքում՝ պաշտոնյաների մեծամասնությունը դարձել է հլու-հնազանդ կամակատար։
Օգոստոսի 16-ին 168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհուն՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանին, ամեն կերպ ցանկանում են դարձնել Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ։ Այդ օրը հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովը նպատակ ուներ տարբեր հանձնաժողովների անդամներ ընտրել:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։
Գարշելի է տեսարանը, որում երկրի ղեկավարը հսկայաքանակ ավտոշարասյունով, տասնյակ թիկնապահներով այցելում է այդ նույն երկրի քաղաքացիներին ու այդ նույն երկրի մետաղակտորե մակետը թափահարելով՝ նրանց համոզում, որ իրենց բնակավայրերը պետք է հանձնվեն թշնամուն։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։