«Պատասխանը շատ հստակ է. Ձեր մատնանշած «ժողովրդավար» Արևմուտքը ոչ միայն Նիկոլի ավտորիտարացման տանիքն է, այլև ճարտարապետը։ Մասնավորապես, հիշեցնեմ, որ նախկին ԵՄ դեսպան Սվիտալսկին «սորոսական» շրջանակների հետ միասին դեռևս 2018թ. առաջ էր մղում ուժային կառույցներն ուղիղ Փաշինյանի տակ մտցնելու նախագիծը։ Հենց այս նախագծի թյունինգ արած տարբերակի իրականացման ականատեսն ենք հիմա»։
168.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է նվեր մատուցել Ուկրաինայում և Մոլդովայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանին և նրան տեղափոխել Իտալիայում աշխատանքը շարունակելու: Արտգործնախարարության մեր աղբյուրներն ասում են, որ Վլադիմիր Կարապետյանին այդպիսով Փաշինյանն ուղարկում է «վաստակած հանգստի»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանն է։