«Շատ վատ կարծիք կկազմեմ էն մարդու մասին, ով հանկարծ իր մտքով կանցկացնի ձեր ասած միտքը, որ՝ ինչո՞ւ եմ ես նստած, իսկ այսինչը նստած չէ. ես ոչ մեկին չեմ ցանկանում տեսնել ճաղերի հետևում: Ես ուզում եմ Հայաստանում լինի օրենքի գերակայություն: Բայց ես չեմ տրվում պոպուլիստական արդարադատության գայթակղությանը, և ինչքան էլ այս կամ այն մարդու անունը կարող է հոլովված լինել լրատվամիջոցների էջերին, դա ինքնին չի նշանակում, որ այդ մարդը պետք է զրկվի արդար դատական գործընթացից և անմեղության կանխավարկածից»:
«Ես չեմ պայքարում իմ անձնականի համար: Անազատության 400 օրերն անձնական անազատության օրեր չեն: Իմ և իմ ընտանիքի անձնական պատմությունները խամրում են այն ամենի դիմաց, ինչ տեղի է ունենում մեր հայրենիքում: Իմ երեխաները կտրված են հորից, բայց իմ երեխաների հայրը բանտում է, գերեզմանում չէ: Ես կտրված եմ տնից, բայց, փառք Աստծո, ես տուն ունեմ: Մեր հայրենակիցների զգալի մասը տուն չունի, շատ երեխաներ հայրեր չունեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին և նրա ղեկավարած պատվիրակությանը: Կոմիտեի ղեկավարը և դեսպանը համատեղ շրջայց են կատարել անցակետի տարածքում:
Արմեն Աշոտյանը, ի դեպ, իր ներկայիս խցում կարող է Նիկոլ Փաշինյանին ուղղված երկտող թողնել, որը վերջինս կարդա արդեն «Բերդի հակառակ կողմում»։
Անշուշտ, տիկի՛ն դեսպան, այս ամենի միակ մեղավորը Դուք չեք: Թե՛ եվրոպական քաղաքականության տապալման, թե՛ Հայաստանում ծաղկող ռեպրեսիաների և կոռուպցիայի, թե՛ Ադրբեջանի անպատիժ մնացող լկտիության հիմնական մեղսագործը Նիկոլ Փաշինյանն է: Այն Նիկոլը, ում տեսնելիս երկու անգամ ծալվում եք: Այն Նիկոլը, ում անթաքույց սատարում էիք՝ կոպտորեն խախտելով դիվանագիտական էթիկան, խառնվելով ներքաղաքական կյանքին:
Հ․Գ․ «Ֆրիդոմ հաուզ» իրավապաշտպան կազմակերպությունը, ինչպես հոդվածի սկզբում նշեցի, անկախ կառույց չի։ «Ֆրիդոմ հաուզ»-ն արտահայտում է ԱՄՆ քաղաքական շահերը՝ մարդու իրավունքների շղարշի տակ։Մինչև 2005թ․ Ուզբեկստանում տեղի ունեցած Անդիջանի դեպքերը, «Ֆրիդոմ հաուզ»-ն Ուզբեկստանը համարում էր կայացած ժողովրդավարականերկիր:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանն է: