Զզվող չեմ՝ Նիկոլի հետ կբանավիճեմ. մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլի այդ խարանը. Արմեն Աշոտյան

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն մեղքերից, մեկը՝ Արցախի հանձնումն էր։ Իսկ երկարաժամկետ առումով՝ պատմության մեջ մաքրել անունը, սակայն այդ փորձերն ապարդյուն են։ Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլի այդ խարանը»,- այս մասին այսօր դատական նիստից հետո ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով 168.am հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով նախկին երեք նախագահներին բանավիճել իր հետ, սակայն 3-ի կողմից էլ մերժում ստացավ։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՀՀ նախկին նախագահները մերժեցին Նիկոլ Փաշինյանին ու շատ ճիշտ արեցին, որովհետև Նիկոլ Փաշինյանն ուզում է «օվերտոնի պատուհան» բացել։

«Նա մի քանի անգամ փորձել է այս հարցով պատուհան բացել, այդ պատուհանը չի բացվում։ Նախագահներն էլ բնականաբար մերժել են, որպեսզի չծառայեն այդ նպատակին, այստեղ բացարձակ զարմանալու բան չկա՝ պրիմիտիվ շուստրիությանը տուրք տալու թեմա չէ։

Ինքս եմ Նիկոլին մի քանի անգամ հրավիրել բանավեճի։ Ես, ի տարբերություն նախկին նախագահների, իմ մասնագիտությամբ պայմանավորված՝ զզվող չեմ, կարող եմ մասնակցել այդ բանավեճին»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։

Կարդացեք նաև

Նա ընդգծեց՝ բանավեճի իր հրավերն ուժի մեջ է։

«Ի դեպ, ամենակարևորը՝ նախագահները չեն մասնակցում, որպեսզի իրենց մակարդակով չլեգիտիմացնեն այդ հարցի գոյությունը։ Այսինքն՝ «օվերտոնի պատուհանին» ծանոթ մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչ է անում Նիկոլը, նախագահներն էլ շատ լավ հասկանում են։

Կրկնում եմ՝ զզվող չեմ, եթե լայաղ կանի բանավիճելու՝ խնդրեմ»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս