#ՀԻՄԱ. ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ

Վաղը՝ օգոստոսի 7-ին, տեղի է ունենալու հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն՝ հայկական պետության դատարանի առջև է կանգնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի կարգավիճակով։

Ընդ որում, ըստ իրավապաշտպանների, Վեհափառ Հայրապետին վերագրվում է այնպիսի արարքի կատարում, որը վերաբերում է բացառապես հոգևոր ոլորտին, պաշտպանված է «եկեղեցին անջատ է պետությունից» սկզբունքով, ուստի իրավունքի ուժով անհասանելի է որևէ աշխարհիկ ատյանի համար։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը հայտարարել էր՝ «մեր ձևով կպաշտպանենք եկեղեցին», ինչի պատճառով իշխանությունների կողմից նրա դեմ քաղաքական հետապնդումներ սկսվեցին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Վեհափառի դեմ քրեական գործընթացին, ասաց, որ դա համարում է ամբողջ հայության խայտառակությունը, որն իշխանությունները դեռ շարունակում են:

«Ինձ թվում էր՝ իրենք ուշքի կգան, բայց դեռ շարունակում են։ Կտեսնենք»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Իսկ լրագրողները Սամվել Կարապետյանին հիշեցրեցին, որ օրեր առաջ իր արտահայտությունը, թե «չտես, գյոռմամիշ ժողովուրդ են, դե թող կառավարեն, կտեսնենք՝ էդ գործարանների հետ ինչ կանեն», երեկ ԱԺ-ում վեճի առիթ դարձավ, արդյո՞ք խոսույթի վերանայում լինելու է, գործարարն արձագանքեց, որ այդ հարցը փակվել է, և, որ բոլորը տեսան՝ ում մեղավորությունն էր տեղի ունեցածը:

Հակադարձմանը՝ Ձեր խոսույթի համար չե՞ք զղջում, Կարապետյանը հարցին հարցով պատասխանեց. «Ո՞ր խոսույթի, եթե Դուք հարց եք տալիս իմ բիզնեսները խլելու մասին, ես ավելի հետաքրքիր խոսույթ ունեմ»:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԷՑ-ը պետականացվելու է և հանձնվելու է համատարմագրային կառավարման:

«Իրենք նախ պետք է կարողանան դա խլել, որ հանձնեն: Դրա համար գոյություն ունեն դատարաններ՝ Հայաստանի և միջազգային։ Մենք հիմա պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ: Եվրոպական դատարաններում քայլ-քայլ գնում ենք առաջ։ Ունենք արբիտրաժի որոշում, որն արգելում է իրենց ցանկացած գործողություն այդ ակտիվի նկատմամբ»,- շեշտեց նա:

Անդրադառնալով իշխանության մեղադրանքներին, որ հավելավճարներ են գրվել զորամասերի և մանկապարտեզների վրա, գործարարը նախ ասաց, որ իշխանությունը չունի ոչ մի ապացույց, մյուս կողմից՝ հավելեց.

«ՀԷՑ-ը գործող մարմին է, և մոտ 3000 մարդ հնարավորություն ունի այդպիսի ապօրինություններ անելու»:

Ինչ վերաբերում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ներկայացրած տվյալներին, որ ՌԴ-ի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 2/3-ով, Սամվել Կարապետյանը նշեց.

«Ես դա համարում եմ այս անկարող կառավարության «հաջողությունները», որ անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին»:

Իսկ արդյո՞ք օրակարգում է իր՝ այլ երկրների քաղաքացիություններից հրաժարվելու հարցը, Սամվել Կարապետյանը դրական պատասխան է տվել:

«Երբ ինձ հնարավորություն տրվի ազատվել տնային կալանքից, դրանից հետո նոր այդ հարցը կտաք»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31