Արցախից տեղահանված ավելի քան 40 հազար անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել․ 12 հազարից ավելին երեխաներ են

Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 40 հազար անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Նրանցից ավելի քան 12 հազարը անչափահասներ են։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։

«Մինչև այս պահն արդեն իսկ ունենք 40 հազարից ավելի տեղահանված անձինք, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն: Նրանցից ավելի քան 12 հազարը անչափահասներ են»,- ասել է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ բնակարանային ծրագիրը նպաստել է նաև քաղաքացիություն ստանալու համար դիմումների թվի աճին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31