Գործող ռեժիմը խնդիր է դրել՝ տարբեր միջոցներով լռեցնել նրանց, ովքեր կհիշեցնեն իր հանցագործությունները. Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Բարեկիրթ» ԱԺ-ի անդին քաղաքական բանտարկյալներն են, որոնց իշխանությունը տարաբնույթ հոդվածների տակ է մտցնում, քննչականներ, դատախազություններ, դատարաններ ու բերդեր «ուղեկցում», խլում ունեցվածքը, ճնշումների և հոգեբանական հարձակումների ենթարկում։

Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին։

Գործող ռեժիմն իր առաջ խնդիր է դրել՝ ամենատարբեր ճանապարհներով ու միջոցներով լռեցնել բոլոր նրանց, ովքեր կհիշեցնեն իր հրեշավոր էությունն ու հանցագործությունները, որոնք ճակատագրական հետևանք են թողել հայ ժողովրդի պատմության վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31