Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Հայաստանի դեմ հնչած հայտարարություններում թեև ոչ մի նոր բան չկա, բայց ամեն դեպքում փորձել ենք առանձնացնել դրանցից մի քանիսը:
«Մարդիկ հիմա թմբիրի մեջ են, իրենց թվում է՝ վտանգները շատ հեռու են, բայց այդ վտանգները շատ մոտ են: Ցանկացած պահի կարող է ռազմական էսկալացիա սկսվել՝ ցանկացած պատրվակով: Մենք այս իրավիճակում քննարկում ենք, թե 30 տարի առաջ ով էր մեղավոր: Սա իշխանությունների բերած օրակարգն է. Անցյալը բերել են ասպարեզ, որ հասարակության ուշադրությունն ապագա վտանգներից շեղի»,- ընդգծեց նա՝ նշելով, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կետերից յուրաքանչյուրը կարող է դառնալ նոր պատերազմի լեգիտիմ հիմք»:
Չմոռանանք, որ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը ևս «թռած» է ստորագրել՝ կադրից դուրս: Իսկ առջևում նրան շատ ավելի լուրջ փախուստներ են սպասվում… Իսկ մինչ այդ Փաշինյանը փախնելու է իր իսկ հայտարարություններից, օրինակ, որ՝ «Հայաստանի՝ փաստացի բոլոր ժամանակների պաշտոնական դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մեզ համար ռազմավարական դեր ունի»։
Երկիրը ղեկավարում է մարդ, ով, ինչպես գրեթե բոլոր կենսական հարցերում, գործում է հակառակ տրամաբանությամբ ու հակառակ հաջորդականությամբ։
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց, որ այդ հանդիպումները, փոխայցերն առաջին հերթին բխում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա իրավապայմանագրերից, որոնք ենթադրում են քաղաքական, դիվանագիտական, ռազմական, քարոզչական-տեղեկատվական ուղղություններով գործողությունների ներդաշնակեցում:
«Փաշինյանն էլ, Ալեն Սիմոնյանն էլ ասել են, որ չեն բացառում բավարարել Ադրբեջանի պահանջը և հանդես գալ համատեղ նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ կապված»,- տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցերին՝ նախ՝ նախկին 3 նախագահներին բանավեճի հրավիրելու՝ Նիկոլ Փաշինյանի գրառումների, ապա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, թե հնարավո՞ր է, որ Փաշինյանն էլ միանա Ալիևին ու լուծարեն Մինսկի խումբը։
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսեց Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու եռօրյա գրառումների մասին։
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն մեղքերից, մեկը՝ Արցախի հանձնումն էր։ Իսկ երկարաժամկետ առումով՝ պատմության մեջ մաքրել անունը, սակայն այդ փորձերն ապարդյուն են։ Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլի այդ խարանը»։
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանը մի շարք դրույթների վերաբերյալ հանդես եկավ առարկություններով՝ ընդգծելով, որ քննարկումները բավարար չափով չեն իրականացրել։